Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 30.09.2010 10:27
Հեռախոսային
տեղեկատվական համակարգ
Զանգահարելով 511200 հեռախոսահամարով` Դուք կմիանաք "Կոնվերս բանկի" հեռախոսային տեղեկատվական համակարգին, որի ձայնային օպերատորը Ձեզ կուղեկցի տեղեկատվությունների ստացման ամբողջ ընթացքում:

Lan-Hello տեղեկատվական համակարգը հնարավորություն է ընձեռում`

1. ստանալ տեղեկատվություն.
  • արագ փոխանցումների համակարգերով ստացված փոխանցումների վերաբերյալ
  • բանկի հաճախորդների հաշիվների մնացորդների վերաբերյալ*/**
  • բանկի հաճախորդների VISA և ԱրՔա պլաստիկ քարտերի մնացորդների վերաբերյալ**
  • արտարժույթի փոխարժեքների վերաբերյալ ("Կոնվերս բանկի" և Կենտրոնական բանկի կողմից սահմանված)
  • բանկի Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի հասցեների ու սպասարկման ժամերի վերաբերյալ
  • բանկի հաշվետեր հաճախորդների համար տեղեկատվություն Էլեկտրաէներգիայի, հեռախոսի, ջրի վարձավճարների վերաբերյալ
2. ներկայացնել առաջարկություններ կամ դիտողություններ

*հաճախորդները կարող են ստանալ հաշվի քաղվածքը էլեկտրոնային փոստի և ֆաքսի միջոցով
**հաճախորդները կարող են SMS հաղորդագրության միջոցով տեղեկատվություն ստանալ ինչպես ընթացիկ, այնպես էլ քարտային հաշիվների մնացորդների վերաբերյալ: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքն է /գումարների մեջ ներառված են ԱԱՀ-ն/.
- 20 ՀՀ դրամ` ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներին
- 40 ՀՀ դրամ` արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներին