| Ինտերնետ բանկինգ | Իմ Կոնվերս |
![]() |
|
Ինտերնետ բանկինգ
|
|
![]() |
![]() |
![]() |
|||||
![]() |
|
![]() |
|||||
![]() |
![]() |
![]() |
| Հաշիվներ |
"Կոնվերս բանկը" հնարավորություն է ընձեռում ֆիզիկական (խնայողական հաշիվ) և իրավաբանական (ընթացիկ հաշիվ) անձանց բացել և վարել բանկային հաշիվ` շահավետ պայմաններով: Դառնալով "Կոնվերս բանկի" հաշվետեր` հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում կառավարել իրենց հաշիվները և on-line ռեժիմով, օգտվել բանկի բոլոր ծառայություններից բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, ինչպես նաև առանց բանկ հաճախելու կառավարել հաշիվները բանկի տարատեսակ հեռակառավարման համակարգերի միջոցով:
Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ /հաշիվներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:
Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ:
Մուտքագրում
Ելքագրում
Հաշիվների քաղվածքները, տեղեկատվական ամփոփագիրը և հաշիվներին վերաբերող այլ տեղեկությունները կարող է տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ կամ Բանկ-հաճախորդ համակարգերից մեկով անվճար` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը", իսկ քաղվածքների կրկնօրինակները տրամադրվում են բանկի կողմից սահմանված սակագների համաձայն:
Հաշվի սպասարկման սակագներ և դրույքներ
1Ընթացիկ հաշիվը բացվում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, իսկ խնայողական հաշիվը բացվում է միայն ֆիզիկական անձանց համար:
2Բացառությամբ թղթակցային հաշիվների, հատուկ, տարանցիկ և նպատակային հաշիվների, որոնց վրա տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակը հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:
*Կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում է հաճախորդի վերջին հաշիվը և դադարեցվում է բանկ-հաճախորդ հարաբերությունը:
Հաշվի բացման պայմանները ֆիզիկական անձանց համար
Հաշվի բացման պայմանները իրավաբանական անձանց համար
Հաշվի բացման պայմանները անհատ ձեռնարկատերերի համար
Անվճարունակության և նպատակային հաշիվների բացման պայմաններ
Բանկային հաշիվների ուղեցույց
Հարգելի հաճախորդներ,
Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.
Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկման, հաշվեգրման կարգը և օրինակը:
Բանկն իրավունք ունի լուծել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը, եթե.
Բոլոր բանկային (խնայողական, ավանդային և այլ) հաշիվները և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Մինչև հաշիվների նկատմամբ արգելանք դնելը բանկն իրավունք չունի հաշվետիրոջը հայտնել արգելանքի մասին: Արգելանքի մասին հաշվետերն անմիջապես տեղեկանում է արգելադրված հաշիվներով առաջին գործառնությունը կատարելու պահին` բանկի տարածքում:
Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:
Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգ
Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն` Դուք կարող եք "Կոնվերս բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների և տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արժույթով գումարը չգերազանցելու գույքային պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը: