Թարմացվել է ` 20.05.2010 15:22
Home
Հաշիվներ

"Կոնվերս բանկը" հնարավորություն է ընձեռում ֆիզիկական (խնայողական հաշիվ) և իրավաբանական (ընթացիկ հաշիվ) անձանց բացել և վարել բանկային հաշիվ` շահավետ պայմաններով: Դառնալով "Կոնվերս բանկի" հաշվետեր` հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում կառավարել իրենց հաշիվները և on-line ռեժիմով, օգտվել բանկի բոլոր ծառայություններից բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, ինչպես նաև առանց բանկ հաճախելու կառավարել հաշիվները բանկի տարատեսակ հեռակառավարման համակարգերի միջոցով:

Բանկը հաճախորդների համար բացում է դրամային և/կամ արտարժութային հաշիվ /հաշիվներ/, իրականացնում հաշվի /հաշիվների/ համալիր սպասարկում և հաճախորդի հանձնարարությամբ այն բոլոր հաշվարկային և դրամարկղային գործառնությունները, որոնք ՀՀ իրավական ակտերով արգելված չեն ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

Հաճախորդը կարող է հաշիվներով կատարել դրամական միջոցների մուտքագրման և ելքագրման գործառնություններ:

Մուտքագրում

  • կանխիկ` մուտքագրումը կատարվում է հաճախորդի կողմից միջոցների մուտքագրման պահին
  • անկանխիկ` վճարման հանձնարարականի ստացման պահին

Ելքագրում

Հաշիվների քաղվածքները, տեղեկատվական ամփոփագիրը և հաշիվներին վերաբերող այլ տեղեկությունները կարող է տրամադրվել հաճախորդի կողմից նախընտրելի տարբերակով` առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ կամ Բանկ-հաճախորդ համակարգերից մեկով անվճար` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը", իսկ քաղվածքների կրկնօրինակները տրամադրվում են բանկի կողմից սահմանված սակագների համաձայն

Հաշվի սպասարկման սակագներ և դրույքներ

N

ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ

ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ

1

Հաշիվները բացվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար հետևյալ արժույթներով.

 

 

- ՀՀ դրամ

 

 

- ԱՄՆ դոլար

 

 

- Եվրո

 

 

- ՌԴ ռուբլի

 

  - Առարկայազուրկ մետաղական հաշիվներ /ոսկի 999.9/  

 

Այլ արժույթով հաշիվներ կարող են բացվել հաճախորդի պահանջով, որոնց համար կարող են սահմանվել այլ սակագներ:

 

1.1

Հաշիվների բացում

 

  - ֆիզիկական անձանց համար` ՀՀ դրամով անվճար 
  - ֆիզիկական անձանց` այլ արժույթով և առարկայազուրկ մետաղներով /ոսկով/  500 ՀՀ դրամ 
  - իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերի դեպքում 1 000 ՀՀ դրամ

2

Հաշիվների վարում

 

 

- ֆիզիկական անձանց համար1

անվճար

 

- իրավաբանական անձանց համար1

անվճար

  - ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առարկայազուրկ մետաղական հաշիվների դեպքում /ոսկով/ 10 000 ՀՀ դրամ /տարեկան/, միանվագ հաշիվն բացելուց

3

Փաստաթղթերի տրամադրում /այդ թվում` քաղվածքների տրամադրում/ գործառնությունների կատարմանն առընթեր

անվճար

4

Հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսներ2

 

 

ա/ ընթացիկ1

 

 

- մինչև 25 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ 

0.1%

 

- 25 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթից ավելի 

ըստ պայմանավորվածության, նվազագույնը` 0.1%

  - առարկայազուրկ մետաղներով 0% 

 

բ/ խնայողական1

 

 

- ՀՀ դրամով

3.0% /տարեկան/

 

- ԱՄՆ դոլարով

1.0% /տարեկան/

 

- Եվրոյով

0.5% /տարեկան/

 

- այլ արժույթներով

պայմանագրային 

  - առարկայազուրկ մետաղներով 0% 

5

Հաշվի նվազագույն մնացորդը`

 

 

ա/ ընթացիկ յուրաքանչյուր հաշվի համար1

 

 

* Գլխամասային գրասենյակի և Երևան քաղաքում գործող մասնաճյուղերի համար

 

 

ՀՀ դրամ

10 000 ՀՀ դրամ 

 

ԱՄՆ դոլար 

50 ԱՄՆ դոլար 

 

Եվրո

50 Եվրո

 

ՌԴ ռուբլի

1 000 ՌԴ ռուբլի

  Առարկայազուրկ մետաղ /ոսկի/ 4 գրամ 

 

* ՀՀ այլ շրջաններում գործող մասնաճյուղերի համար

 

 

ՀՀ դրամ

5 000 ՀՀ դրամ 

 

ԱՄՆ դոլար 

25 ԱՄՆ դոլար

 

Եվրո

25 Եվրո

 

ՌԴ ռուբլի

500 ՌԴ ռուբլի

  Առարկայազուրկ մետաղ /ոսկի/ 4 գրամ 

 

բ/ խնայողական յուրաքանչյուր հաշվի համար1

 

 

ՀՀ դրամ

5 000 ՀՀ դրամ 

 

ԱՄՆ դոլար 

25 ԱՄՆ դոլար

 

Եվրո

25 Եվրո

 

ՌԴ ռուբլի

500 ՌԴ ռուբլի

  Առարկայազուրկ մետաղ /ոսկի/ 2 գրամ

6

Հաշվի փակում*

 

 

- ֆիզիկական անձանց դեպքում1

1 000 ՀՀ դրամ 

 

- իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների դեպքում1

2 000 ՀՀ դրամ

7

Հաճախորդի անհատական սպասարկում

25 000 ՀՀ դրամ ամսական /հաճախորդի իրավաբանական անձ լինելու դեպքում ներառում է տվյալ կազմակերպության մինչև 5 ղեկավար անձանց սպասարկումը/

8

Հաշիվների վարում հեռակառավարումով

 

 

Բանկն առաջարկում է հաշիվների հեռակառավարման հետևյալ ծառայությունները.

 

 

- Բանկ հաճախորդ ծրագրով`

 

  * Կոնվերս բանկի

3 000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ ԱԱՀ

  * Հայկական ծրագրեր ընկերության

8 000 ՀՀ դրամ ամսական` ներառյալ ԱԱՀ

 

- Ինտերնետ բանկ համակարգով`

 

 

* հաշիվների մնացորդների դիտման համար

անվճար

 

* գործարքների կատարման համար

գործում են հետևյալ սակագները

 

- Լրացուցիչ տեստ-բանալիների տրամադրում /կորցնելու դեպքում/

2 500 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

 

- Լրացուցիչ ծրագրային միջոցների տրամադրում /ծրագրի խափանման դեպքում/

10 000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

 

- Բանկի այլ միջամտություն

5 000 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

9  Ցպահանջ ավանդ  0.1%

1Ընթացիկ հաշիվը բացվում է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, իսկ խնայողական հաշիվը բացվում է միայն ֆիզիկական անձանց համար:
2Բացառությամբ թղթակցային հաշիվների, հատուկ, տարանցիկ և նպատակային հաշիվների, որոնց վրա տոկոսները հաշվարկվում և վճարվում են համաձայն պայմանագրերի, մնացած դեպքերում տոկոսների վճարումը կատարվում է եռամսյակը հաջորդող առաջին հինգ բանկային օրվա ընթացքում:
*Կիրառվում է այն դեպքերում, երբ փակվում է հաճախորդի վերջին հաշիվը և դադարեցվում է բանկ-հաճախորդ հարաբերությունը: 


Հաշվի բացման պայմանները ֆիզիկական անձանց համար

Հաշվի բացման պայմանները իրավաբանական անձանց համար

Հաշվի բացման պայմանները անհատ ձեռնարկատերերի համար

Անվճարունակության և նպատակային հաշիվների բացման պայմաններ

Բանկային հաշիվների ուղեցույց


Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Հաճախորդի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկման, հաշվեգրման կարգը և օրինակը: 

Բանկն իրավունք ունի լուծել հաճախորդի հետ կնքված պայմանագիրը, եթե.

  • հաճախորդի կողմից խախտվել է Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը,
  • առկա են ՀՀ նորմատիվ իրավական ակտերով դրա համար նախատեսված այլ հիմքեր: 

Բոլոր բանկային (խնայողական, ավանդային և այլ) հաշիվները և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաճախորդի իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Մինչև հաշիվների նկատմամբ արգելանք դնելը բանկն իրավունք չունի հաշվետիրոջը հայտնել արգելանքի մասին: Արգելանքի մասին հաշվետերն անմիջապես տեղեկանում է արգելադրված հաշիվներով առաջին գործառնությունը կատարելու պահին` բանկի տարածքում:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Դրանք արտացոլվում են հաճախորդի բանկային հաշիվների քաղվածքներում, որոնք բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված կարգով տրամադրվում են հաճախորդին:

Ընթացիկ և խնայողական հաշիվների բացման և վարման կարգ

          Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին   


                Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն` Դուք կարող եք "Կոնվերս բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների և տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արժույթով գումարը չգերազանցելու գույքային պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը:




Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով:
Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.