Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 01.02.2011 14:26
Անվճարունակության և նպատակային
հաշիվների բացման պայմաններ
Անվճարունակության հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
Հաճախորդի կողմից ներկայացվող`
  • դատարանի վճիռ կազմակերպության անվճարունակության ճանաչման մասին
  • դատարանի որոշում "Կառավարիչ նշանակելու մասին"

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների/ (լրացնել)
  • կառավարիչի "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" մեկ օրինակ (լրացնել):

Նպատակային հաշիվների բացման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

Նպատակային հաշիվ կարող է բացվել միայն բանկի հաճախորդների համար, որոնք արդեն ունեն հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

  • դիմում նպատակային հաշվի բացման համար` նշելով հաշվի բացման նպատակը:

Հաճախորդի կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերի մասով ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները:
Բնօրինակների ներկայացման դեպքում բանկի կողմից լիազորություն ունեցող անձը պատճենահանված փաստաթղթերի բոլոր էջերի վրա դնում է "Իսկականի հետ ճիշտ է" դրոշմ և ստորագրում է, որից հետո պատճենի բոլոր էջերի վրա իրավաբանական անձանց դեպքում ընկերության լիազորված անձի կողմից դրվում է կլոր կնիքը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` ստորագրություն, իսկ  բնօրինակները հետ են վերադարձվում հաճախորդին: