Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 09.11.2011 12:05
Բարեկեցիկ
ապագա

Ներգրավման պայմաններ

Ավանդ "ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱՆ" գումար ներդնելու հարմար տարբերակ է բոլոր այն անձանց համար, որոնք ցանկանում են արդեն իսկ այսօր կառուցել իրենց ֆինանսապես անհոգ և ապահով ապագան:

Ձեզ հարկավոր է ընդամենը`

  • կատարել առաջին ներդրումը
  • սահմանված պարբերականությամբ Ձեր ավանդին ավելացնել գումար:

Ավանդի ժամկետը բաղկացած է կուտակման ժամկետից և բաշխման ժամկետից: Կուտակման ժամկետը պետք է լինի առնվազն 10 տարի, որի ընթացքում ավանդատուն կատարում է գումարի ավելացում: Կուտակման ժամկետի ավարտին ավանդատուն իր ցանկությամբ կարող է ստանալ ամբողջ գումարը միանգամից, որի դեպքում պայմանագիրը համարվում է ավարտված, կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը ստանալ հավասարաչափ բաշխմամբ, իր կողմից նախընտրելի ժամանակացույցով, ընդ որում` բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա շարունակվում է տոկոսների հաշվարկը:

Ավանդի արժույթը ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար
Նվազագույն գումարը 50 000 ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար
Ամսական կուտակման առավելագույն գումարը 100 000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար
Ավանդի ժամկետը Ավանդի կուտակման ժամկետ գումարած ավանդի վերադարձման (բաշխման) ժամկետ
Ավանդի կուտակման ժամկետը Առնվազն 10 տարի 
Տարեկան տոկոսադրույքը ԿԲՀՏ1+5%
Տոկոսների հաշվեգրումը Տարին մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա:
Գումարի վերադարձը Ավանդի կուտակման ժամկետից հետո հաճախորդի կողմից նախընտրելի ձևով /միանգամից կամ հավասարաչափ վճարումներով/
Գումարի վերադարձման (բաշխման) ժամկետը Ավանդի կուտակման ժամկետից հետո մինչև մարումն ընկած ժամանակահատվածը

1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

Պայմանագիր

Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/

ԱՎԱՆԴ "ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ"

Ձեր բարեկեցիկ ապագան կառուցեք այսօր: