Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 18.02.2010 16:36
Быстрая почта

Հուսալի-արագ-մատչելի

"БЫСТРАЯ ПОЧТА" դրամական փոխանցումների համակարգով դրամական փոխանցումներ իրականացվում են ԱՊՀ երկրների միջև ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

Փոխանցում կատարելու համար պետք է դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, պարզել` կա արդյոք "БЫСТРАЯ ПОЧТА" ծառայություն այն վայրում, ում պետք է փոխանցում կատարվի, որից հետո` ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, բանկի աշխատակցին հայտնել ստացողի տվյալները, մուտքագրել գումարը և միջնորդավճարը, որը կազմում է փոխանցվող գումարի 2%-ը, ստանալ փոխանցման համարը(կոդ) և այն հայտնել ստացողին:

Փոխանցված գումարը կարելի է ստանալ փոխանցումը կատարելուց 1 րոպե հետո: Փոխանցումը ստանալու համար պետք է դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հայտնել բանկի աշխատակցին փոխանցման համարը և ստանալ փոխանցումը` առանց լրացուցիչ միջնորդավճարի:

 


Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված դրամական փոխանցումների համակարգի  կայքի բովանդակության  ստույգության և  արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: