Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 19.11.2010 10:29
Փաստաթղթերի ցանկ
Վարկային հաշվիչ

Լիզինգային ֆինանսավորման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

Հիմնական

  • Լիզինգի դիմումի ձև
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք` ֆինանսավորում ստանալու և լիզինգով ձեռք բերվող գույքի վերաբերյալ
  • Կանոնադրության պատճեն, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն
  • Պետռեգիստրի վկայականի պատճեն
  • ՀՎՀՀ (հարկային կոդ)
  • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեներ
  • Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ
  • Տեղեկանք հարկային և սոցապ պարտավորությունների վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճեն, ֆիզիկական անձի դեպքում նաև տեղեկանք բնակության վայրից
  • Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում արտոնագրեր/լիցենզիա
  • Վարձակալության տրվելիք սարքավորումների համար մատակարարների կողմից ներկայացված գնային առաջարկները
  • Վարձակալի երաշխավորողների (անհրաժեշության դեպքում) անձնագրերի պատճեներ և համաձայնությունը վարկային պատմության վերաբերյալ հարցումների կատարելու մասին

Ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթերի /տվյալներ

  • Ֆինանսական հաշվետվություններ` հարկային տեսչության կողմից հաստատված կամ աուդիտորական եզրակացությամբ. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի հաշվետվություններ
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում բանկային հաշիվներով շրջանառությունը հաստատող քաղվածքներ (այլ բանկերում հաշիվների առկայության դեպքում)
  • Հիմնական մատակարարների հետ պայմանագրեր
  • Հիմնական հաճախորդների հետ պայմանագրեր
  • Այլ բանկերում աշխատող վարկերի վերաբերյալ տեղեկանք (մնացորդը, մարման ժամկետը)

Այլ փաստաթղթեր, տվյալներ

  • Լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել ըստ անհրաժեշտության

Ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր/տվյալներ

  • Տեղեկանք համապատասխան մարմնի կողմից, որը պետք է ընդգրկի տեղեկություններ`
    ա/ բաժնեմասերի սեփականության վերաբերյալ`
    - ՍՊԸ-ի դեպքում` Պետ. ռեգիստրի գործակալության կողմից տրված,
    - Բաժնետիրական ընկերության դեպքում` թողարկված բաժնեմասերի սեփականատերերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպության կողմից տրված
    բ/ կանոնադրության վերջին փոփոխության վերաբերյալ

Լիզինգի դիմումի ձև