Թարմացվել է ` 28.07.2010 12:03
Home
Անշարժ գույքի ձեռքբերման
վարկ "ԿԱՊԻՏԱԼ"
Վարկային հաշվիչ

  Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ կամ ՀՀ-ում տնտեսական շահեր հետապնդող անձանց անշարժ գույք գնելու նպատակով: Գույքի նպատակայնությունը կարող է լինել ոչ բնակելի:


Վարկավորման պայմաններն են
.





Արժույթ

Կանխավճար

Գումար

Ժամկետ

Տոկոսադրույք

ԱՄՆ դոլար
Եվրո

Նվազագույնը` 40% Վարկ-գրավադրվող գույք հարաբերությունը` ըստ բնակավայրերի սանդղակի

Առավելագույն ժամկետը` 60 ամիս

Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է վարկառուի և վարկի ռիսկայնության գնահատումից հետո:
ԱՄՆ դոլար` 15% տարեկան
Եվրո` 14% տարեկան

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

♦ Վարկային դիմում
♦ Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
♦ Տեղեկանք բնակության վայրից` 3-րդ ձև
♦ Աշխատանքային գրքույկի բնօրինակը /առկայության դեպքում/ և պատճենը
♦ Տեղեկանք աշխատավայրից` համաձայն կից համապատասխան հավելվածի
♦ Վարկառուի կամ համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող այլ գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը
♦ Գնվող գույքի սեփականության իրավունքի վկայականը /առկայության դեպքում/ և ձեռքբերման հիմքը` նախկին առքուվաճառքի պայմանագիրը և կամ այլ փաստաթուղթ
♦ Ամուսնական պայմանագիր /վկայական` առկայության դեպքում
♦ Այլ անհրաժեշտ փաստաթղթեր

Գրավ                                                                        

♦ Ձեռք բերվող անշարժ գույք

Գույքի ապահովագրություն                               

♦ Գրավադրված գույքը պետք է ապահովագրված լինի բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, գույքի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի տևողության ամբողջ ընթացքում: Եթե գույքի շուկայական արժեքը չի գերազանցում 45 մլն ՀՀ դրամը, ապա ապահովագրությունը կկատարի բանկը Ապահովագրական ընկերության ընտրության ձև-ում հաճախորդի կողմից նշված ընկերությունում: Այլ դեպքերում վարկառուն պետք է ապահովագրութունը կատարի ինքնուրույն, բանկի հետ համագործակցող որևէ ապահովագրական ընկերությունում:
♦ Գրավի պայմանագրում նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում բանկը կարող է պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

Տուժանք /տույժ և տուգանք/                          

♦ Վարկառուն բանկին վճարում է տույժ`
- ժամկետանց վարկի 0.1%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար
- ժամկետանց տոկոսագումարի 0.3%-ի չափով` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար
♦ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ամսական մարում                                        

♦ Անուիտետով /հավասարաչափ ամսական մարում/, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
♦ Զսպանակաձև /փոփոխական ամսական մարում/, որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասարաչափ, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վարկային հաշվի սպասարկում                           

Վարկային հաշվից ամսական կգանձվի ըստ սանդղակի:

Սահմանափակումներ                                              

Յուրաքանչյուր վարկառուի համար`
♦ մեկ վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 40%-ը
♦ վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 50%-ը
♦ վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 70-ը

Այլ պարտադիր պայմաններ                                  

♦ Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված գույքը հօգուտ բանկի` որպես շահառու ապահովագրելուց հետո:
♦ Գույքի գնահատման և գրավադրման, նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:
♦ Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրվող գույքի վրա:

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Անշարժ գույքի ձեռքբերման վարկ
"ԿԱՊԻՏԱԼ"

Ձեր կապիտալի համալրման աջակիցը

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.