BC-BankClient V5.0 ծրագրային փաթեթը հարմար է հատկապես իրավաբանական անձանց համար: Այն հնարավորություն է ընձեռում բանկային հաշվից իրականացնել հետևյալ գործողությունները`
- կատարել փոխանցումներ ցանկացած արժույթով
- փոխարկել արտարժույթ
- ուղարկել տվյալ հաշվի շարժին ազատ ֆորմատի տեքստային հաղորդագրություններ
Անվտանգություն
Ծրագրի անվտանգության միջոցներն են`
- համակարգին հասանելիություն ստանալու համար օգտագործողի անվան ու գաղտնաբառի մուտքագրում
- RSA ստանդարտով ձևավորվող`
- 128 bit երկարության SSL արձանագրության կիրառում
- 1024 bit երկարությամբ էլեկտրոնային ստորագրության կիրառում
Նվազագույն պահանջներ`
- համակարգչի առկայություն
- Windows 2000 և բարձր օպերացիոն համակարգի առկայություն
- ինտերնետային կապի առկայություն
BC-BankClient V5.0 հեռակառավարման համակարգը ներառում է նաև`
- կատարված գործառնությունների հավաստման տպագրման հնարավորություն
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ինտերֆեյսի օգտագործում` ըստ ցանկության
- կազմակերպության հաշվապահական ծրագրային փաթեթի հետինտեգրման հնարավորություն
- յուրաքանչյուր գործառնության տեսակի համար բանկին ուղարկած բոլոր հաղորդագրությունների դիտման հնարավորություն
- "Ինտերնետ-բանկ" համակարգից անվճար օգտվելու հնարավորություն
Ծառայության ամսական վարձավճարը կազմում է`
- "Բանկ-հաճախորդ" ծրագրով` 3 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/
- լրացուցիչ թեստ-բանալիների տրամադրում /կորցնելու դեպքում/` 2 500 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/
- լրացուցիչ ծրագրային միջոցների տրամադրում /ծրագրի խափանման դեպքում/` 10 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/
- բանկի այլ միջամտություն` 5 000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/
Ծառայությունից օգտվելու համար "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է
Պայմանագիր: