Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 18.12.2009 14:20
Contact

"CONTACT" համակարգը թույլ է տալիս իրականացնել փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով տարբեր եղանակներով`

  • կանխիկ միջոցներով` առանց CONTACT կետերում հաշիվներ բացելու
  • VISA և MasterCard պլաստիկ քարտերով` Ինտերնետի և բջջային հեռախոսների միջոցով:
"CONTACT"-ը ֆիզիկական անձանց միջև իրականացվող գումարային միջոցների փոխանցման տեխնոլոգիա է` հիմնված մասնակից բանկերի հաշվարկային հարաբերությունների վրա: Փոխանցումները կատարվում են պարզեցված ընթացակարգով առանց ֆիզիկական անձի բանկային հաշվի բացման: Այն հարմար է սեզոնային աշխատողների, ուսանողների, զբոսաշրջիկների համար, ովքեր տեղական բանկերում չունեն բացված բանկային հաշիվներ, ինչպես նաև նրանց համար, ում անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել կամ ստանալ:

"CONTACT"-ը թղթակցային բանկերի ցանց է, որտեղ "Ռուսսլավ բանկ"-ն իրականացնում է քլիրինգային բանկի գործառույթ:

Հաշվարկների իրականացման նպատակով կիրառվում է ժամանակակից ծրագրային ապահովում` մշակված թղթակցային հաշիվների միջոցով բանկային փոխանցումների օժանդակման համար:
Թղթակցային բանկերի` օրեցօր զարգացող ցանցը` իր մասնաճյուղերով, արդեն իսկ այսօր թույլ է տալիս իրականացնել փոխանցումներ աշխարհի 85 երկրների միջև:

"CONTACT" ցանցի միջոցով իրականացվող բանկային փոխանցումների հիմնական առավելություններն են`
  • գումարը փոխանցողի կողմից գանձվող մատչելի վարձավճարը
  • բանկային փոխանցումների արագությունը (4-ից մինչև 24 ժամ)
  • գումարը ստացողի համար ծախսի բացակայություն: Այսինքն, իրեն փոխանցվող գումարը կվճարվի ամբողջությամբ` առանց վարձավճարի
  • ստացողի և ուղարկողի համար փոխանցման ձևակերպման պարզությունը

2009թ. դեկտեմբերի 4-ից փոխանցումների համար գործում են ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ`

ԱՊՀ, Բալթյան երկրներ, Վրաստան (ՌԴ ռուբլի)

ԱՊՀ, Բալթյան երկրներ, Վրաստան (ԱՄՆ դոլար/Եվրո)

Գումար 0 - 175 000 175 001 - 350 000 0 - 4 950 4 951 - 10 000
Միջնորդավճար 2% 3 500 ՌԴ ռուբլի (1.9-1%)  2% 99 ԱՄՆ դոլար, Եվրո (1.9%- 0.99%)

 

Ուշադրություն

Բանկը պատասխանատվություն չի կրում  ներկայացված դրամական փոխանցումների համակարգի  կայքի բովանդակության  ստույգության և  արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: