Թարմացվել է ` 03.06.2010 15:11
Home
Կոնվերս Ինկասացիա

"Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Կազմակերպության գործունեության նպատակն է այլ կազմակերպություններին մատուցել ինկասացիոն ծառայություններ, մասնավորապես` ՀՀ տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների անվտանգ, անկորուստ  հանձնում, ընդունում, փոխադրում և պահպանում: Փոխադրվող գումարները և այլ արժեքներն ամբողջությամբ ապահովագրված են: Գումարների փոխադրումն իրականացվում է տեխնիկապես լավ զինված ժամանակակից Վոլկսվագեն Քադդի, Ֆորդ Տրանզիտ, Նիվա մակնիշի զրահապատ մեքենաներով, որոնք ապահովում են գումարների անվտանգ տեղափոխումը: "Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող անվտանգության  աշխատակիցներ, որոնց շնորհիվ ինկասացիոն գործունեության իրականացումը դառնում է հուսալի և ապահով:

"Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ի գները հաշվարկային են` կախված տեղափոխվող գումարի չափից, ուղերթների հաճախականությունից:

"Կոնվերս Ինկասացիա" ՍՊԸ-ի աշխատանքային օրերն են`

երկուշաբթի - ուրբաթ, ժամը` 9:00 - 18:00,
աշխատանքային օրերին, ժամը` 18:00 - 21:00 և շաբաթ օրերին, ժամը` 10:00 - 17:00 աշխատում է հերթափոխերի խումբ:

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49
Հեռ.` 23 09 87, 23 09 48,
Գործադիր տնօրեն` Կարեն Խաչատրյան

"ԿՈՆՎԵՐՍ ԻՆԿԱՍԱՑԻԱ"
Միշտ անվտանգ և ապահով:

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.