| Հաճախորդի իրավունքները |
"Կոնվերս բանկ ՓԲԸ" հաճախորդներից ստացված բողոքների ուսումնասիրման և արձագանքման հրահանգ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական անձ հաճախորդներն իրավունք ունեն բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին: Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը, և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
Բողոք-պահանջի քննության գործընթացի հակիրճ նկարագրություն
Ցանկացած անձի պահանջով բանկը տրամադրում է "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Տեղեկությունները տրամադրվում են գրավոր պահանջը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում:
Յուրաքանչյուր տպագիր էջի տրամադրման համար գանձվում է 25 ՀՀ դրամ:
Հարգելի հաճախորդներ,
Ձեզ հուզող ցանկացած հարցերի, ինչպես նաև առաջարկությունների դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով.
Գլխամասային գրասենյակ
ՀՀ 0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1
Հեռախոս` (374 10) 511200, 511211
Ֆաքս` (374 10) 511212
Էլ. հասցե` post@conversebank.am
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված ընկերության կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: