Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 14.11.2011 16:09
Հաճախորդներ
Վարկային հաշվիչ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ հաճախորդ կարող է հանդիսանալ ցանկացած իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ով հանդիսանում է բանկի հաշվետեր և դիմել է ֆինանսավորում ստանալու նպատակով, որի գործունեության ֆինանսավորումն արգելված չէ բանկի վարկային քաղաքականությամբ, ագրոֆինանսավորման դեպքում` նաև ֆիզիկական անձ, ինչպես նաև ֆիզիկական անձանց խմբավորում, որի կողմից բանկում հանդես է գալիս լիազորված համապատասխան խմբի անդամը:
Բանկը հաճախորդներին տարանջատում է հետևյալ խմբերի`

Աշխատակիցների թվաքանակը

Տարեկան շրջանառությունը

Միկրո բիզնես ոչ ավելի, քան 10 առավելագույնը` 100 մլն ՀՀ դրամ
Փոքր բիզնես ոչ ավելի, քան 50 առավելագույնը` 500 մլն ՀՀ դրամ
Միջին բիզնես ոչ ավելի, քան 250 առավելագույնը` 1.500 մլն ՀՀ դրամ
Խոշոր բիզնես 250 և ավել  1.500 մլն և ավել ՀՀ դրամ

Այն դեպքերում, երբ հաճախորդների աշխատակիցների քանակը համապատասխանում է մեկ խմբին, սակայն ֆինանսական տվյալները համընկնում են այլ խմբի հետ, ապա հաճախորդի համապատասխանությունը որևէ խմբին պետք է դիտարկվի տարեկան շրջանառության ծավալները հաշվի առնելով:

Բանկն իրականացնում է հաճախորդների ֆինանսավորում վերջիններիս տնտեսական գործունեության ընթացքում առաջացող ֆինանսական հոսքերի ժամանակավոր ճեղքվածքի ծածկման, ինչպես նաև գործունեության ընդլայնման համար: Տրամադրված միջոցները կարող են ըստ ժամկետայնության օգտագործվել հետևյալ նպատակներով.

ա) երկարաժամկետ ֆինանսավորում` հիմնական միջոցների և սարքավորումների ձեռքբերում, վերազինում և վերանորոգում, ընդլայնում և արդիականացում, այդ թվում, բայց ոչ միայն`

  • արտադրական տարածքների
  • անասնապահական համալիրների
  • ֆերմաների
  • անասնապահական և կերարտադրության այլ օբյեկտների
  • սպանդանոցների
  • սառնարանային և պահեստային տնտեսությունների, ջերմոցների
  • մեքենաների
  • սարքավորումների
  • հոսքագծերի
  • այգիների հիմնադրում
  • ջերմոցների հիմնադրում

բ) կարճաժամկետ ֆինանսավորում` շրջանառու միջոցների համալրում և ընթացիկ ծախսերի ծածկում, այդ թվում, բայց ոչ միայն`

  • շրջանառու ապրանքների
  • հումքի
  • մեքենաների և սարքավորումների պահեստամասերի
  • վերանորոգման նյութերի
  • վառելիքաքսուքային նյութերի
  • հանքային պարարտանյութերի
  • բույսերի պաշտպանության նյութերի
  • սերմերի, կերերի, անասնաբուժական նյութերի ու դեղերի
  • երիտասարդ անասունների և թռչունների

գ) խառը ֆինանսավորում` առանձին ծրագրի ֆինանսավորում, այդ թվում, բայց ոչ միայն`

  • արտադրական հոսքագծի ամբողջական վերազինում
  • ոռոգման ներտնտեսային համակարգի կառուցման նպատակներով
  • նորաստեղծ բիզնեսի հիմնադրում և արտադրական շղթայի առաջին շրջապտույտների ապահովում
  • այգիների հիմնում

Կարող են տրամադրվել այլ նպատակայնությամբ կամ լրացուցիչ սահմանափակումներով ֆինանսավորումներ, որոնք չեն հակասում բանկի սկզբունքներին` սակայն համապատասխանում են տրամադրվող, այդ թվում` ծրագրային վարկերի համար սահմանված, միջոցների սեփականատիրոջ պայմաններին:
Յուրաքանչյուր ֆինանսավորում կառուցվում է` ելնելով յուրաքանչյուր գործի յուրահատկություններից:

Ֆինանսավորման համար /Էքսպրես, միկրո, փոքր, միջին/ որպես ապահովվածություն ընդունված գրավականի շուկայական արժեքը նվազեցվում է ոչ պակաս, քան 35%-ով:

Ֆինանսավորման համար որպես ապահովվածություն ընդունված գրավականի իրացվելի արժեքը որոշվում է շուկայան գնի հանդեպ հետևյալ իրացվելիության գործակիցների կիրառմամբ`

Գույքի տեղակայման գոտիներ

Գոտի 1

Գոտի 2
Գոտի 1-ում նշված տարածքներին մինչև 5 կմ հարող տարածքներ

Գոտի 3
Գոտի 2-ում նշված տարածքներին մինչև 5 կմ հարող տարածքներ

Գոտի 4

Երևան քաղաքում
Երևան քաղաքին հարող տարածքներ.
Առինջ
Փարաքար
Արգավանդ
Ձորաղբյուր
Ջրվեժ
Զովունի
Քասախ
Խարբերդ

Վանաձոր
Գյումրի
Աբովյան
Էջմիածին
Աշտարակ
Ծաղկաձոր
Պտղնի
Վերին Պտղնի
Պռոշյան
Նոր Հաճըն
Բյուրեղավան
Եղվարդ
Չարենցավան
Դիլիջան
Իջևան
Սպիտակ
Ջերմուկ
Կապան
Արտաշատ
Արմավիր
Արարատ

Հանքավան
Աղվերան
Աղավնաձոր
Գառնի
Արգել
Օհանավան
Թալին
Ապարան
Գավառ
Ստեփանավան
Գորիս
Եղեգնաձոր
Սիսիան
Մեղրի

Այլ տարածքներ

Իրացվելիության գործակից*

Գոտիներ

Բնակելի անշարժ գույք, բնակարան /հաս. կառ. նշ. հողատարածք/

Շարժական գույք /ներառյալ սարքավորումներ/ 

Հիմնական միջոցներ

Շրջանառու միջոցներ

Գոտի 1

80%

70%

80%

50%

Գոտի 2

60%

70%

70%

50%

Գոտի 3

40%

70%

50%

50%

Գոտի 4 20% 70% 30% 50%

*Վարկային գործից կախված` կարող է կիրառվել այլ գործակից

Գրավի ընդհանուր իրացվելի արժեքի և բանկի հանդեպ հաճախորդի ունեցած պարտավորությունների նվազագույն շեմն է`

  • Միկրո, փոքր, միջին ֆինանսավորման դեպքում ` 1.2
    խոշոր ֆինանսավորման դեպքում` 1.5
  • Առաջնային ապահովվածության դեպքում`
    - միևնույն արժույթի դեպքում` 1.1
    - տարբեր արժույթների դեպքում` ոչ պակաս, քան 1.1

Վարկերի համար նվազագույն ժամկետ սահմանված չէ:  

Սույն մասում բերված պահանջները հանդիսանում են նվազագույն պահանջ և կարող են խստացվել վարկային մասնագետի կամ ֆինանսական գործիքի հաստատողի կողմից:

Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: