"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ժամկետային ավանդների "Պրոգրես", "Կարաս", "Մանուկ", "Օրական", "Բարեկեցիկ ապագա", "Թոշակ" տեսականին` ավանդատուի համար ընտրության հարմար տարբերակներով, ինչպես նաև "Շանս" և "Երևան" ակցիաները:
-
Ավանդներն ընդունվում են ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերից` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով` ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով:
-
Ավանդադրման օր է համարվում ավանդատուի հաշվին միջոցների մուտքագրման օրը:
-
Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով, որով ավանդատուն իրավունք է ստանում բանկից պահանջել վերադարձնել ավանդի գումարը` համապատասխան սահմանված տոկոսներով:
-
Եթե ավանդը ներդրվում է արտարժույթով, ապա ավանդատուն պայմանագրով հավաստում է, որ պայմանագիրը կնքելու պահին գիտակցել և ընդունել է արտարժույթի փոփոխման հետևանքով հնարավոր ռիսկերը:
-
Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, եթե ավանդը ներգրավված է ավանդի գումարը ավանդատուի կողմից ավելացվելու իրավունքով:
-
-
Ավանդների տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով:
-
Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
ա/
"Պրոգրես" և "Օրական" ավանդատեսակի համար կատարվում է տոկոսների վերահաշվարկ` բանկում այդ պահին գործող
ցպահանջ ավանդների տոկոսներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
բ/ ԿԲՀՏ տոկոսադրույքով ավանդների համար`
- Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է բանկի կողմից հաշվեգրված գումարը և այդ գումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ` այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
"Բարեկեցիկ ապագա" ավանդի դեպքում Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:
- 1 տարուց հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում: "Մանուկ" ավանդի դեպքում չի կատարվում նաև բոնուսի վճարը:
գ/ "Թոշակ" ավանդատեսակի դեպքում ցանկացած պահի դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ տարեկան 6% հաշվարկով:
-
Ավանդատուի կողմից ներդրած ավանդների ժամկետի ավարտի օրվանից (եթե ավանդատուի կողմից այլ հանձնարարական տրված չէ) ավանդային գումարները և տոկոսադրույքները ստանում են ցպահանջ ավանդի կարգավիճակ` մուտքագրվելով ավանդատուի հաճախորդի անունով բացված ցպահանջ ավանդի հաշվին:
-
Ժամկետային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից հետո հետ ստանալու պայմանով, բանկն իրավասու չէ միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
-
Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
-
Ավանդատուն իրավունք ունի ավանդը բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն` Դուք կարող եք "Կոնվերս բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների և տասը միլիոն ՀՀ դրամը կամ համարժեք արժույթով գումարը չգերազանցելու գույքային պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը:
Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով:
Ավանդների ուղեցույց