Զեղչային համակարգ սպասարկման կետերում |
Այժմ քարտերով վճարում կատարելը դարձել է նաև շահավետ
|
Զեղչային համակարգ
տեղական սպասարկման կետերում
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ից ձեռք բերված բոլոր տեսակի քարտերը վճարման միջոց լինելուց բացի նաև զեղչային համակարգի անդամակցություն են ընձեռում Ձեզ: Հաճախելով ներկայացված առևտրի և սպասարկման կետեր` Դուք ոչ միայն կվայելեք արդի անկանխիկ առևտրի հաճույքը, այլև կստանաք հաճելի անակնկալ` Ձեր գնած ապրանքի արժեքի նկատմամբ կիրառված զեղչի տեսքով:
|
VISA քարտերով զեղչեր
միջազգային սպասարկման կետերում
"Կոնվերս բանկ" ՓԲԸ VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապաններն այսուհետ կարող են աշխարհի 130 երկրների 50 000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով` իրենց հյուրանոցի պատվերները կատարելով ինտերնետ միջավայրում:
Այն հնարավոր է դարձել շնորհիվ HotelClub.com միջազգային զեղչային համակարգի անդամակցության վերաբերյալ "Կոնվերս բանկի" և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի միջև ձեռք բերված պայմանավորվածության, որը կգործի մինչև 2011թ. մարտի 8-ը:
|
|
MASTERCARD քարտերով զեղչեր
միջազգային սպասարկման կետերում
Եվս մեկ զեղչային համակարգի անդամակցության պայմանագիր կնքվել է MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի բանկի MasterCard Standard և MasterCard Gold քատապաններին օգտվելու մինչև 30% զեղչերից մոտ 400 միջազգային առևտրային կետերի ցանցում` կատարելով անկանխիկ գործարքներ իրենց վերոնշյալ քարտերով: Դրանով իսկ քարտապանները կխնայեն իրենց միջոցները և կվայելեն բարձրակարգ սպասարկման հաճույքը:
Օգտվեք բանկի և MasterCard-ի կողմից Ձեզ ընձեռած բացառիկ հնարավորությունից` համատեղելով հաճելին և օգտակարը:
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ:
|
|