Թարմացվել է ` 26.12.2009 16:46
Home
Տրամադրվող գործիքներ
Վարկային հաշվիչ
"Կոնվերս բանկը" Ձեզ հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ վարկային գործիքներից. 

Վարկ

Վարկերը, որպես կանոն, օգտագործվում են երկարաժամկետ ներդրումների (սարքավորումների, հիմնական միջոցների ձեռքբերում, շինարարություն և այլն) նպատակով: Այն տրամադրվում է միանվագ կամ մասնաբաժիններով: Այն մարվում է ամսական մարումներով, մասնաբաժիններով, հետաձգված ժամկետով կամ միանվագ` համաձայն փոխհամաձայնեցված ժամանակացույցի:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` վարկի փաստացի մնացորդի նկատմամբ և մարվում ամսական կտրվածքով:

Վարկային գիծ

Վարկային գիծը տրամադրվում է բիզնեսի ընթացիկ գործունեությունը և շրջանառությունը ֆինանսավորելու նպատակով: Այն տրամադրվում է սահմանաչափի ձևով, որի գործողության ամբողջ ժամկետում հաճախորդին տրամադրվում են վերոնշյալ կետով սահմանված վարկեր: Վարկային գծի գործողության ամբողջ ժամանակահատվածում հաճախորդն իրավունք ունի անսահմանափակ քանակով ստանալ վարկեր` պայմանով, որ գծի սահմաններում տրամադրված վարկերի` այդ պահի փաստացի մնացորդների հանրագումարը  և նոր վարկի գումարը չի գերազանցի վարկային գծի ընդհանուր սահմանաչափը: Վարկային գծի ներքո տրամադրվող վարկերի բոլոր պայմանները և մարման ժամանակացույցը սահմանվում են վարկային գծի տրամադրման պահին: Վարկային գծի ժամկետի ավարտից հետո վարկեր չեն տրամադրվում, իսկ վարկային գծի ներքո տրամադրված վարկերը մարվում են համաձայն վարկային գծի պայմանագրով տրամադրված վարկերի համար սահմանված ժամանակացույցի, որոնց ավարտը կարող է լինել ավելի երկար վարկային գծի վերջնաժամկետից:

Վարկային գծի համար սահմանվում են հետևյալ սահմանափակումները`

Գումար սկսած 3 000 000 ՀՀ դրամից /կամ համարժեք արտարժույթ/
Վարկային գծի ժամկետ առավելագույնը 12 ամիս
Վարկերի ժամկետ առավելագույնը 12 ամիս 
Տոկոսադրույք սահմանվում է օգտագործված և չօգտագործված մասերի համար 
Տրամադրում

վարկային գծի ներքո յուրաքանչյուր վարկ տրամադրվում է հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա` վարկի փաստացի տրամադրման պայմանների բավարարման դեպքում

Մարումներ

Տոկոս` պարտադիր ամսական մարումներ, տոկոսների հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` փաստացի մնացորդի դիմաց
Մայր գումար` վարկային գծի պայմաններով սահմանված վարկերի մարման ժամանակացույցի համաձայն:  

Բանկային երաշխիք

Բանկային երաշխիքը տրամադրվում է հաճախորդին` որպես վերջինիս կողմից իրականացվող գործունեությունից բխող երրորդ անձանց հանդեպ ստանձնած պարտավորությունների ֆինանսական երաշխիք:
Բանկային երաշխիքները տրամադրվում են` համաձայն բանկում գործող սակագների, մինչև 3 տարի ժամկետով բանկում ընդունված օրինակելի ձևով: Առանձնահատուկ և ոչ տիպային իրավաբանական պայմաններ նախատեսող երաշխիք նամակների տրամադրումն իրականացվում է` Իրավաբանական վարչության հետ համաձայնեցնելուց հետո, իսկ ավելի երկար ժամկետով երաշխիքները տրամադրվում են Վարկային կոմիտեի որոշմամբ` անկախ երաշխիքի չափից: 

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի կարճաժամկետ (մի քանի օր) ֆինանսական ճեղքվածքը ծածկելու նպատակով: Օվերդրաֆտը տրամադրվում է հաճախորդի բանկային հաշվին` բացասական/կրեդիտային սահմանաչափ սահմանելու միջոցով: Օվերդրաֆտը հնարավորություն է տալիս հաճախորդին` իր բանկային հաշվին միջոցների բացակայության դեպքում, հաշվից դուրս բերել գումարներ համախառն առավելագույնը օվերդրաֆտի սահմանաչափի չափով:

Օվերդրաֆտի համար սահմանվում են հետևյալ սահմանափակումները.

Առավելագույն գումար 60 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետ  առավելագույնը 12 ամիս
Տրամադրում

տրամադրման պահից ի վեր հաճախորդն օգտվում է օվերդրաֆտից` բանկային հաշվից ելքագրում իրականացնելու միջոցով

Տոկոսադրույք

սահմանվում է օգտագործված և չօգտագործված մասերի համար

Մարումներ

Տոկոս` հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով մնացորդի վրա և մարվում ամսական կտրվածքով:
Մայր գումար` ընթացիկ մարումները կատարվում են հաճախորդի բանկային հաշվին մուտքագրվող գումարների հաշվին` այսինքն ցանկացած մուտք ուղղվում է օվերդրաֆտի մարմանը: Ժամկետի վերջում ենթական է մարման ամբողջությամբ: 

Վարկային նամակ (ակրեդիտիվ)

Վարկային նամակն օգտագործվում է հաճախորդի առևտրային գործարքների ֆինանսավորման նպատակով` որպես ներքին շուկայում կամ արտերկրից գնումների դիմաց վճարման երաշխավորման մեխանիզմ:
Իր էությամբ այն ենթադրում է բանկի կողմից վճարման կատարում գործարքի հետ կապված որոշակի իրադարձության տեղի ունենալու դեպքում միայն (օրինակ` ապրանքի ընդունում հանձնումը, ապրանքի գործարանից առաքումը, ապրանքի ճանապարհին կամ ճանապարհի որոշակի կետում գտնվելը, և այլն), ըստ գնորդի և վաճառողի միջև կայացած պայմանավորվածության, որի մասին նախապես տեղակացված են երկու կողմերի բանկերը:
Վարկային նամակը տրամադրվում է` համաձայն բանկի սակագների, իսկ վճարումից հետո, կախված վարկային նամակի հաստատման պայմաններից, գումարը գանձվում է հաճախորդի հաշվից կամ այդ գումարի չափով ձևակերպվում է վարկ, որի պայմանները նույնպես սահմանվում են վարկային նամակի տրամադրման պահին:

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.