Թարմացվել է ` 24.12.2009 15:56
Home
Ֆինանսավորման ձևեր
Վարկային հաշվիչ

Յուրաքանչյուր ձեռնարկում պահանջում է ներդրումներ, որոնք հաճախ չեն բավարարում:

Ինչպե՞ս կյանքի կոչել նոր ձեռնարկումները, ծրագերը, եթե միջոցները բավարար չեն:

Օգտվեք "Կոնվերս բանկի" կողմից իրականացվող ֆինանսավորման տեսակներից` ընտրելով
Ձեզ առավել հարմար տարբերակը, և իրականացրեք Ձեր նպատակային ձեռնարկումները:


Միկրոֆինանսավորում

"Էքսպրես-24" վարկատեսակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային իրավաբանական անձանց (ՍՊԸ, ԲԸ և այլն) և անհատ ձեռնարկատերերին:

"Էքսպրես-24" և միկրո վարկ ստանալու համար վարկառուները պետք է ունենան կայուն, մշտական բիզնես, որն առանց ընդհատումների գործել է առնվազն վերջին երկու ամիսների, իսկ արտադրության ոլորտում` երեք ամիսների ընթացքում:
 

(Էքսպրես 24) վարկատեսակ

Գործիքներ Վարկ, օվերդրաֆտ 
Գումար 80 000-ից մինչև 1 500 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետ
  • 3-ից մինչև 18 ամիս` շրջանառու միջոցների համար
  • 3-ից մինչև 24 ամիս` հիմնական միջոցների ձեռքբերման կամ խառը նպատակների համար
Տրամադրում Անկանխիկ` վարկառուի կողմից բանկում բացված հաշվին վարկի գումարը մուտքագրելով:
Տրամադրման պահին բանկից ստացված զուգահեռ բիզնես վարկերի մնացորդների հանրագումարը չպետք է գերազանցի 1 500 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը

Հաճախորդի պարտավորությունների ապահովվածություն` առանց նոտարական գրանցման

Առնվազն երկու երաշխավորություն (կին/ամուսին և երրորդ անձ)
(ԱՔՌԱ վարկային ռեգիտրի զեկույցները երաշխավորողների վերաբերյալ պարտադիր են):

Իրավաբանական անձի վարկառուի դեպքում` առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն

Միկրովարկատեսակ

Գործիքներ Վարկ, օվերդրաֆտ
Գումար 1 500 001-ից մինչև 3 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետ
  • 3-ից մինչև 18 ամիս` շրջանառու միջոցների համար
  • 3-ից մինչև 36 ամիս` հիմնական միջոցների ձեռքբերման կամ խառը նպատակների համար
Տրամադրում Անկանխիկ` վարկառուի կողմից բանկում բացված հաշվին վարկի գումարը մուտքագրելով:
Տրամադրման պահին բանկից ստացված զուգահեռ բիզնես վարկերի մնացորդների հանրագումարը չպետք է գերազանցի 3 000 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը

Հաճախորդի պարտավորությունների ապահովվածություն

Անշարժ գույք և շարժական գույք (ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), սարքավորումներ, ավտոտրանսպորտ, անձնական գույք, ի պահ հանձնվող թանկարժեք իրեր): ԱՆՊ կարող է ամբողջ գրավի գումարում կազմել մինչև 70 տոկոս:
Սարքավորումների և անձնական գույքի դեպքում համապատասխան փաստաթղթերի (տեխ. անձնագիր, վկայագիր և այլն) բացակայությունն արգելք չէ գրավի ձևակերպման համար, եթե սարքավորումների և անձնական գույքի գումարը ամբողջ գրավի արժեքում չի գերազանցում 50 տոկոսը:
Առնվազն երկու երաշխավորություն (կին/ամուսին և երրորդ անձ:)
(ԱՔՌԱ վարկային ռեգիստրի զեկույցները երաշխավորողների վերաբերյալ պարտադիր է):

Իրավաբանական անձ վարկառուի դեպքում առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն:

Գրավի ձևակերպում Անշարժ գույքի գրավի դեպքում` գրավի պայմանագրի պարտադիր նոտարական վավերացում և պետական գրանցում

Փոքր ֆինանսավորում 

Փոքր և Միջին վարկեր ստանալու համար վարկառուները պետք է ունենան կայուն, մշտական գործող բիզնես, որն առանց ընդհատումների գործել է առնվազն վերջին վեց ամիսների ընթացքում:

Գործիքներ Վարկ, օվերդրաֆտ, վարկային գիծ
Գումարը 3 000 001-ից մինչև 35 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետը մինչև 60 ամիս
Տրամադրում Անկանխիկ` վարկառուի կողմից բանկում բացված հաշվին վարկի գումարը մուտքագրելով:
Տրամադրման պահին բանկից ստացված զուգահեռ բիզնես վարկերի մնացորդների հանրագումարը չպետք է գերազանցի 35 000 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հաճախորդի պարտավորությունների ապահովվածություն

Անշարժ գույք և շարժական գույք (ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), սարքավորումներ, ավտոտրանսպորտ, անձնական գույք, ի պահ հանձնվող թանկարժեք իրեր): ԱՆՊ կարող է ամբողջ գրավի գումարում կազմել մինչև 30 տոկոս:
Սարքավորումների և անձնական գույքի դեպքում համապատասխան փաստաթղթերի (տեխ. անձնագիր, վկայագիր և այլն) բացակայությունն արգելք չէ գրավի ձևակերպման համար, եթե սարքավորումների և անձնական գույքի գումարը ամբողջ գրավի արժեքում չի գերազանցում 25 տոկոսը:
Առնվազն երկու երաշխավորություն (կին/ամուսին և երրորդ անձ)
(ԱՔՌԱ վարկային ռեգիստրի զեկույցները երաշխավորողների վերաբերյալ պարտադիր է):

Իրավաբանական անձ վարկառուի դեպքում առնվազն 50 տոկոս ձայնի իրավունք ունեցող մասնակիցների երաշխավորություն: 15 միլիոն ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում գրավադրվող գույքը ենթակա է ապահովագրման սույն կարգով և բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված կարգով:

Գրավի ձևակերպում

Անշարժ գույքի գրավի դեպքում` գրավի պայմանագրի պարտադիր նոտարական վավերացում և պետական գրանցում:

Շարժական գույքի գրանցումը` ըստ վարկային կոմիտեի որոշման (տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների, ճանապարհաշինական, շինարարական և այլ մեխանիզմների, գյուղատնտեսական տեխնիկայի, հաստոցների և սարքավորումների գրավի դեպքում) գրավի իրավունքի պետական գրանցումը պարտադիր է:

Միջին ֆինանսավորում

Գործիքներ Վարկ, օվերդրաֆտ, վարկային գիծ
Գումարը 35 000 001 -ից մինչև 60 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Ժամկետը մինչև 60 ամիս
Տրամադրում Անկանխիկ` վարկառուի կողմից բանկում բացված հաշվին վարկի գումարը մուտքագրելով:
Տրամադրման պահին բանկից ստացված զուգահեռ բիզնես վարկերի մնացորդների հանրագումարը չպետք է գերազանցի 60 000 000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հաճախորդի պարտավորությունների ապահովվածություն

Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք

Գրավի ձևակերպում

Անշարժ գույքի գրավի դեպքում` գրավի պայմանագրի պարտադիր նոտարական վավերացում և  պետական գրանցում:

Շարժական գույքի գրանցումը՝ ըստ վարկային կոմիտեի որոշման (տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների, ճանապարհաշինական, շինարարական և այլ մեխանիզմների, գյուղատնտեսական տեխնիկայի, հաստոցների և սարքավորումների գրավի դեպքում գրավի իրավունքի պետական գրանցումը պարտադիր է):

Խոշոր ֆինանսավորում

Գործիքներ Վարկ, վարկային գիծ, բանկային երաշխիք
Գումարը ՀՀ դրամ` սկսած 60 մլն և ավել
ԱՄՆ դոլար` սկսած 200.000 և ավել
Եվրո` սկսած 150.000 և ավել
Ժամկետը առավելագույնը` 60 ամիս
Հաճախորդի պարտավորությունների ապահովվածություն

Շարժական և անշարժ գույք, ՀՀ օրենսդությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք

Խոշոր ֆինանսավորման դեպքում թույլատրվում է տրամադրման պահից մինչև 9 ամիս մայր գումարի հետաձգված մարում:

Ընտրեք Ձեր ֆինանսական գործիքը, քանի որ Ձեզ սպասում են` 
   
                   Մեծ ձեռնարկումներ,
                                       Մեծ ներդրումներ,
                                                              Մեծ
ակնկալիքներ:

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.