| Ընդհանուր դրույթներ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. "Կոնվերս բանկ" ՓԲԸ սակագները համապատասխանում են միջազգային բանկային պրակտիկայում ընդունված չափանիշներին, որոնք կազմված են` ելնելով հետևյալ սկզբունքներից.
ա/ սպասարկման վճարը գանձվում է գործառնության ընդհանուր գումարից, հիմնականում բանկի կողմից գործառնության կատարման օրը, բացառությամբ հատուկ դեպքերի,
բ/ այն գործառնությունների սակագները, որոնք սահմանված չեն ներկայացված սակագներում և դրույքներում, սահմանվում է պայմանագրի հիման վրա,
գ/ բանկը պատասխանատվություն չի կրում.
- հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ հրահանգների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար,
- բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած թերացումների համար,
- ուշացումների, կորուստների, վնասների համար՝ առաջացած անհաղթահարելի ուժի /ֆորս մաժոր/ ազդեցության հետևանքով, այդ թվում` տարերային աղետները, համաճարակները, գործադուլերը, շրջափակումները, հեղաշրջումները, ռազմական գործողությունները, հեղափոխությունները, օրենսդրության մեջ փոփոխությունները, պետական մարմինների որոշումները,
դ/ բանկը պատասխանատվություն է կրում փաստաթղթով նախատեսված գործառնությունների չկատարման, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտման համար,
ե/ սպասարկման վճարները սահմանված են ՀՀ դրամով:
2. Սակագներով և դրույքներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամային հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են արտարժութային հաշիվներից` տվյալ օրվա Կոնվերս բանկի համապատասխան արժույթի համար նախատեսված առքի փոխարժեքով:
3. Ակումբի անդամ համարվող հաճախորդի կողմից սույն սակագներով չսահմանված գործառնություններ կատարելիս գործում են բանկի ընդհանուր սակագներն ու դրույթները:
4. "Կոնվերս բանկ" ՓԲԸ իրավասու է`
փոփոխել և լրացնել ներքոհիշյալ սակագները և դրույքները՝ առնվազն 15 օր առաջ ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում /www.conversebank.am/ հաղորդագրություն հրապարակելով և/կամ բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով և/կամ փոստի միջոցով և/կամ բանկի հետ համաձայնեցված այլ եղանակներով, որոնք հաճախորդը ճանաչում է որպես պատշաճ իրազեկում: