Թարմացվել է ` 26.12.2009 10:40
Home
Ֆինանսավորման ընդհանուր պայմաններ
Վարկային հաշվիչ

Ֆինանսական գործիքների ապահովվածություն
Ֆինանսական գործիքների ապահովվածության միջոց կարող է հանդիսանալ ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեք, որը սահմանված է բանկի վարկային քաղաքականությամբ:

Ֆինանսավորման արժույթ
Ֆինանսավորման հիմնական արժույթներն են ՀՀ դրամը, ԱՄՆ դոլարը և Եվրոն: Արժույթի սահմանումը կախված է բանկում առկա ռեսուրսների արժույթից, և գործարքի բնութագրից:
Ֆիզիկական անձանց ֆինանսավորման գումարները տրամադրվում են ՀՀ դրամով` բացառությամբ ծրագրային վարկերի:
Վարկի գումարի տրամադրման եղանակները (կանխիկ, անկանխիկ) կատարվում են համաձայն օրենսդրության և ներքին իրավական ակտերի:

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ վարկի մարումների ծավալի վրա:

Տուժանք (տույժ և տուգանք)
ա)  Վարկառուն բանկին վճարում է տույժ`
- ժամկետանց վարկի 0,1%-ի չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար և
- ժամկետանց տոկոսագումարի 0,3%-ի չափով` յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար:

բ) Վարկի կամ տոկոսագումարների վճարումները 5 օր և ավել ուշացնելու դեպքում հաճախորդը բանկին վճարում է տուգանք`
- ժամկետանց տոկոսագումարի 5%-ի չափով,
- ժամկետանց վարկից 2%-ի չափով:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր, տուգանքներ և սահմանափակումներ չկան:

Ապահովագրություն, գնահատում, նոտարական վավերացում և իրավասու մարմիններում գրանցում
Բանկը, որպես գրավ նախատեսված ցանկացած գույքի համար, իրավունք ունի պահանջել ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:

Ապահովագրությունը պարտադիր պահանջ է, երբ`

  • գրավադրվում են 2 և ավել մեքենաներ կամ գրավադրված մեկ ավտոմեքենայի իրացվելի արժեքը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդի պարտավորությունները բանկի նկատմամբ չեն գերազանցում 3 մլն ՀՀ դրամը
  • երբ գրավականի կազմում անշարժ, շարժական գույքի և բարձր իրացվելի արժեքների համընդհանուր իրացվելի արժեքը փոքր է ընդհանուր գրավականի իրացվելի արժեքի 70%-ից:

Երբ վարկի /Էքսպրես, միկրո, փոքր, միջին/ գումարը կազմում է 15.000.000 ՀՀ դրամ և ավել, ապա ապահովության միջոց հանդիսացող շարժական գույքը ենթակա է պարտադիր ապահովագրության: 

Շարժական և անշարժ գույքի ապահովագրման դեպքում այն պարտադիր պետք է ապահովագրվի շուկայական/իրական  գնի ողջ արժեքով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածում:

Գրավադրվող գույքի շուկայական գնի որոշումն իրականացվում է` համաձայն բանկի վարկային քաղաքականությամբ սահմանված սկզբունքների:

Բարձր գումարների և ֆինանսավորման այլ դեպքերի պարագայում պարտադիր է գրավադրված գույքի նկատմամբ բանկի գրավի իրավունքի գրանցումը օրենսդրությանը և գործարար սովորույթներին համապատասխան:

Գույքի` գնահատման, ապահովագրման, նոտարական վավերացման և իրավասու մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են հաճախորդի հաշվին:

Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:

Վարկը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնց գործունեության ֆինանսավորումն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ, բանկի վարկային քաղաքականությամբ, ինչպես նաև  բավարարում է վարկերի համար սահմանված պայմաններին:


Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.