| Ինտերնետ բանկինգ | Իմ Կոնվերս |
![]() |
|
Օն-լայնբանկինգ Իմ Կոնվերս
|
|
![]() |
![]() |
![]() |
|||||
![]() |
|
![]() |
|||||
![]() |
![]() |
![]() |
| Անհատական վարկեր |

Հարգելի հաճախորդներ,
Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.
♦ "Կոնվերս բանկի" կողմից տրամադրվող անհատական վարկերի ձևակերպումը կատարվում է անմիջապես բանկում:
♦ Վարկերը հաստատվում կամ մերժվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում:
♦ Անհատական վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
♦ Վարկերի համար նվազագույն ժամկետ սահմանված չէ:
♦ Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
♦ Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրելուց, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պարտավորվում է տեղեկացնել մերժման հիմքերը:
♦ Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի կարող իրականացնել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
♦ Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
♦ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
♦ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
♦ Գրավադրված գույքի իրացումից հետո բանկի պահանջների լրիվ ծավալով չբավարարելու դեպքում, բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում տարածել հաճախորդի այլ գույքի վրա:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով (հեռախոս` 511200, 511211) կամ "Կենտրոնական" մասնաճյուղ` ք. Երևան, Կոմիտաս 49 հասցեով (հեռախոս` 230981), ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: