Թարմացվել է ` 04.11.2009 15:28
Home
Իրավաբանական
անձանց համար
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հաշիվ բացել բանկում և օգտվել բանկի բոլոր ծառայություններից շահավետ պայմաններով: Հաշիվ բացելու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը.
          

Հաճախորդի ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում.
Հաճախորդի կողմից ներկայացվող`
  • կանոնադրություն
  • համապատասխան կազմակերպաիրավական տեսակի ձեռնարկության, կազմակերպության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադիր ժողովի արձանագրություն /եթե բաժնետերերի, բաժնեմասերի և նրանց մասին այլ տվյալների տեղեկատվությունը բացակայում է կանոնադրությունում/
  • ՀՀ պետռեգիստրում հաճախորդի գրանցման վկայական, իսկ հասարակական կազմակերպություն լինելու դեպքում` գրանցման վկայական` գրանցված Արդարադատության նախարարությունում
  • ՀՎՀՀ /հարկային կոդ/
  • քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից /եթե տնօրենը գրանցված է ՀՀ պետռեգիստրում հաճախորդի գրանցման վկայականում, ապա նրա նշանակման հրամանը չի պահանջվում/
  • ղեկավար անձանց անձնագրերի պատճենները /ովքեր կարող են հանդիսանալ հաշվի կարգադրիչ/
  • տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում է կանոնադրությունում/, ընդ որում`
    ա/ բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձանց դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը,
    բ/ բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրությունը, հարկային կոդը, պետռեգիստրի գրանցման վկայականը /բաց բաժնետիրական ընկերություն լինելու դեպքում պահանջվում է տեղեկություններ 5%-ից ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի համար/

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ հաճախորդների/ (լրացնել)
  • հաճախորդի դրամական միջոցների կարգադրիչների "ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտի" և ստորագրման հրահանգի մեկ օրինակ, գրանցված հարկային տեսչության տարածքային մարմիններում (լրացնել):

"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել բանկ` ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր" (լրացնել):
Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը" (լրացնել): "Կոնվերս բանկ" ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները  կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են բանկի կողմից:  

Հաճախորդի ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ լինելու դեպքում.
Հաճախորդի կողմից ներկայացվող` 

  • կանոնադրություն
  • տվյալ երկրի գրանցող պետական մարմնի կողմից տրված վկայական
  • հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով
  • քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից /եթե նշանակումը հիմնավորված չէ այլ փաստաթղթերով/
  • ղեկավար անձանց անձնագրերի պատճենները /ովքեր կարող են հանդիսանալ հաշվի կարգադրիչ/
  • տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում է կանոնադրությունում/, ընդ որում`
    ա/բաժնետերերի, մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում` տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, գրանցման հասցեն, հեռախոսի համարը, 
    բ/ բաժնետերերի, մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում` կազմակերպության կանոնադրությունը, հարկային կոդը, պետռեգիստրի գրանցման վկայականը /բաց բաժնետիրական ընկերություն լինելու դեպքում պահանջվում է տեղեկություններ 5%-ից ավել բաժնեմաս ունեցող բաժնետերերի համար/

Բանկի կողմից տրամադրված ձևաթղթերով`

  • Հաշվի բացման դիմում /իրավաբանական անձ հաճախորդների/ (լրացնել)
  • Հաճախորդի դրամական միջոցների կարգադրիչների "ստորագրության նմուշների և կլոր կնիքի քարտի" և ստորագրման հրահանգի մեկ օրինակ /հաստատված բանկի աշխատակցի, կամ բանկի լիազորություն ունեցող անձի կողմից կամ վավերացված նոտարական կարգով և Ապոստիլով` օրենքով սահմանված դեպքում/ (լրացնել):

"Հաշվի բացման դիմում" փաստաթուղթը կարող եք նաև նախապես ուղարկել բանկ` ինտերնետային կայքի միջոցով, որի հիման վրա բանկում կռեզերվացվի հաշիվ: Այս դեպքում անհրաժեշտ է 7 օրվա ընթացքում բանկ ուղարկել վերոհիշյալ փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերի ներկայացումից հետո "Կոնվերս բանկի" և հաճախորդի միջև կնքվում է նաև "Բանկային հաշվի/հաշիվների բացման և վարման մասին պայմանագիր" (լրացնել):
Եթե քաղվածքների տրամադրման համար նշել եք "ինտերնետով" տարբերակը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հետ պետք է ուղարկել նաև "Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվների քաղվածքներ դիտելու հայտը" (լրացնել): "Կոնվերս բանկ" ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները կամ նոտարական կարգով վավերացված պատճենները, բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք տրվում են բանկի կողմից:

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.