Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 07.10.2010 17:09
Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
Վարկային հաշվիչ

Վարկ ստանալու առաջնային քայլերից մեկը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելն է:

Այսպիսով, կատարեք Ձեր առաջին քայլը` բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.


Հիմնական

  • Առևտրավարկային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելու վերաբերյալ դիմում` ներառյալ ֆինանսավորման նպատակը, ծախսման ուղղությունները և գումարները. դիմումում զետեղված տեղեկատվության վերաբերյալ հնարավոր է պահանջվի հիմնավորող փաստաթուղթ
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք` ֆինանսավորում ստանալու և գրավադրվող գույքի վերաբերյալ
  • Կանոնադրության պատճեն, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն
  • Պետռեգիստրի վկայականի պատճեն
  • ՀՎՀՀ (հարկային կոդ)
  • Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձնագրերի պատճեններ
  • Տեղեկանք այլ ընկերություններում ընկերության և բաժնետերերի բաժնեմասերի վերաբերյալ
  • Տեղեկանք հարկային և սոցապ պարտավորությունների վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճեն, ֆիզիկական անձի դեպքում` նաև տեղեկանք բնակության վայրից
  • Արտոնագրված/լիցենզավորված գործունեության դեպքում` արտոնագրեր/լիցենզիա
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների (անշարժ գույք, հիմնական միջոցներ, շարժական գույք, ապրանքանյութական արժեքներ և այլն) սեփականատեր դառնալու հիմքեր (առքուվաճառքի պայմանագիր և այլն) և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր /սեփ. վկայականներ, իսկ ավտոմեքենաների և սարքավորումների դեպքում` տեխ. անձնագրերի բնօրինակները /
  • Առաջարկվող գրավի գնահատման /վերագնահատման/ ակտ կամ արժեքի որոշման հիմք,
  • Ֆիզիկական անձ գրավատուների, երաշխավորողների դեպքում` վերջիններիս անձնագրերի պատճեններ
  • Ֆիզիկական անձ գրավատուների դեպքում` ամուսնության վկայականներ, գրավատուի ամուսնու գրավոր համաձայնություն

Ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթերի /տվյալներ

  • Ֆինանսական հաշվետվություններ` հարկային տեսչության կողմից հաստատված կամ աուդիտորական եզրակացությամբ. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի հաշվետվություններ
  • Վճարունակությունը և/կամ եկամտի աղբյուրը հավաստող այլ փաստաթղթեր` ֆիզիկական անձի դեպքում
  • Հիմնական միջոցների ցանկ` ներառյալ քանակը, բալանսային արժեքը և ձեռքբերման տարեթիվը
  • Դրամարկղի շարժ. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի համար
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքի մնացորդ, ըստ դեբիտորների և կրեդիտորների անվանացանկի` համապատասխանաբար առաջացման և մարման ժամկետները
  • Ապրանքանյութական պաշարների վերաբերյալ տեղեկանք
  • Արտադրության տարեկան ծավալների վերաբերյալ տեղեկանք` ըստ ամիսների. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի համար
  • Արտադրանքի իրացման և/կամ ծառայության մատուցման տարեկան ծավալներ` ըստ ամիսների. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի համար
  • Իրացված ծավալների դիմաց դրամական մուտքեր` ըստ ամիսների. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի համար
  • Ծախսեր ըստ հոդվածների և ըստ ամիսների. կախված ֆինանսավորման ձևից պահանջվում է համապատասխան ժամանակահատվածի համար
  • Պայմանագրերի, հայտ-պատվերների, հաշիվ-ապրաքագրերի, վաճառքների կանոնավոր գործընթացը հավաստող այլ փաստաթղթեր
  • Կանխատեսումներ (ֆինանսական հոսքեր, գործունեության ընդլայնում և այլն)
  • Բանկային հաշիվների շարժը (նախորդ տարվա և ընթացիկ ժամանակաշրջանի համար)
  • Այլ բանկերում աշխատող վարկերի վերաբերյալ տեղեկանք (մնացորդը, մարման ժամկետը)

Այլ փաստաթղթեր, տվյալներ

  • Լրացուցիչ փաստաթղթեր կարող են պահանջվել ըստ անհրաժեշտության

Ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթեր/տվյալներ

  • Տեղեկանք համապատասխան մարմնի կողմից, որը պետք է ընդգրկի տեղեկություններ`
    ա/ բաժնեմասերի սեփականության վերաբերյալ`
    - ՍՊԸ-ի դեպքում` պետռեգիստրի գործակալության կողմից տրված
    - Բաժնետիրական ընկերության դեպքում` թողարկված բաժնեմասերի սեփականատերերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպության կողմից տրված,
    բ/ կանոնադրության վերջին փոփոխության վերաբերյալ
  • Գրավի ապահովագրության վերաբերյալ փաստաթղթեր, ապահովագրավճարի անդորրագրեր (ապահովագրության պահանջի դեպքում)
  • Կադաստրի պետական տարածքային ստորաբաժանումների կողմից տրված միասնական տեղեկանք` գրավադրվող գույքի վերաբերյալ
  • Տեղեկանք ՊԱՏ-ից գրավադրվող մեքենայի արգելանքի կամ դրա բացակայության վերաբերյալ
  • Ամուսնության (կամ ամուսնու մահվան) վկայական, (ֆիզ. անձի դեպքում)
  • Միանվագ միջնորդավճարի գանձման անդորրագիր, (ֆիզ. անձի դեպքում)

Հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելիս վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը մեկ ամսվա ընթացքում /խոշոր վարկերի դեպքում/, վարկը վարկառուին տրամադրվում է բոլոր փաստաթղթերը, պայմանագրերը կնքելուց, պետական մարմիններում վավերացնելուց հետո:

Բանկի կողմից հաճախորդին վարկ տրամադրելու որոշման կամ վարկի մերժման հիմնական գործոններից են.

  • ֆինանսական վիճակը
  • վարկային պատմությունը
  • այլն

Դիմում Խոշոր ֆինանսավորման համար

Դիմում Էքսպրես 24, Միկրո ֆինանսավորման համար և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Դիմում Փոքր և միջին ֆինանսավորման համար և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ