"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն տրամադրում է վարկեր իրավաբանական և ֆիզիկական անձանց` ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
Վարկերի գծով մարումները կատարվում են այն արժույթով, որով տրամադրվել են, իսկ վարկերի գծով տոկոսները մարվում են ՀՀ դրամով /արտարժութային վարկերի դեպքում` հաշվարկված մարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով/:
"Կոնվերս բանկի" կողմից անհատական վարկերը տրամադրվում են հետևյալ ուղղություններով`
- Հիփոթեքային վարկ "ՆՈՐԱՄՈՒՏ"
- Անշարժ գույքի ձեռքբերման վարկ "ԿԱՊԻՏԱԼ"
- Տան վերանորոգման/բարելավման վարկ "ՄՈԴԵՌՆ"
- Կառուցապատման վարկ "ՆՈՐՈՒՅԹ"
- Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ "ՄՈԲԻԼ"
- Ընդհանուր նշանակության անհատական վարկեր/ավտոմեքենայի կամ անշարժ գույքի գրավով "ՆԵՑՈՒԿ"
- Ընդհանուր նշանակության անհատական վարկեր ոսկու և թանկարժեք քարերի գրավով "ԵՐԵՔ 9"