Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 06.02.2012 13:33
Visa Luxury Hotel Collection

Visa-ն ուրախ է տեղեկացնել իր նոր` Visa Luxury Hotel Collection ծրագրի մեկնարկի մասին:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ  Visa Infinite and Visa Platinum  քարտապաններն այսուհետ բացառիկ հնարավորություն ունեն առանց դժվարությունների և լավագույն պայմաններով կատարել իրենց հյուրանոցային ամրագրումները` այցելելով հետևյալ կայքերը`
                        www.visainfinitehotels.com
                        www.visaplatinumhotels.com

Visa Infinite և Visa Platinum քարտապանները հնարավորություն են ստանում օգտվել երաշխավորված արտոնությունների  բացառիկ փաթեթից աշխարհի  շուրջ 800 բարձրակարգ հյուրանոցներում` ներառյալ սենյակի կարգի բարձրացում, անվճար նախաճաշ, VIP հյուրի կարգավիճակ, և այլ արտոնություններ:
Այս ծրագիրը նոր ուշագրավ լրացում է Visa Travel պլատֆորմին:

Kiwi Collection ծրագիր

Visa Luxury Hotel Collection ծրագիրը ներառում է հանրահայտ և հեղինակավոր Kiwi Collection ծրագիրը
Kiwi-ն  աշխարհի ամենախոշոր, վստահության արժանի և շքեղագույն հյուրանոցները միավորող տարբերանշանն է, որի առկայությունը ինքնին վկայում է բարձր ստանդարտների մասին: Այն ապահովում է  24-ժամյա մշտապես հասանելի  ամրագրման ծառայություն, հանդիսանում է վստահելի գործընկեր  և առաջարկում բազմաթիվ  զեղչեր  և արտոնություններ Ձեր ճամփորդության  ընթացքում:
2 385 շքեղ հյուրանոցներ աշխարհի 33 երկրներում արդեն իսկ անդամակցում են այս ծրագրին:
♦ Kiwi-ն ներառում է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանշաններ, ինչպիսիք են Mandarin, Oriental, Amanresorts և Park Hyatt-ը:

Բացառիկ արտոնություններ Visa Platinum և VISA Infinite քարտապանների համար

Բանկի Visa Platinum և Visa Infinite քարտապանները, որոնք իրենց հյուրանոցային ամրագրումները կիրականացնեն Visa Luxury Hotel Collection ծրագրի միջոցով, կստանան հյուրանոցային ծառայությունների հետևյալ գրավիչ արտոնությունների փաթեթը.

1. Սենյակի լավագույն գին
2. Սենյակի կարգի ավտոմատ բարձրացում` ժամանման պես
3. Անվճար կոնտինենտալ նախաճաշ
4. Սենյակից ուշ դուրս գրում (մինչև ժամը 15:00)
5. VIP հյուրի կարգավիճակ1
6. $25-ի հավաստագիր սնունդի և խմիչքների համար
7. Անվճար կանգառ կամ Ինտերնետ սենյակում ( երկու տարբերակների առկայության դեպքում հաճախորդն ընտրում է իրեն հարմար տարբերակը):

1VIP հյուրի կարգավիճակ արտոնությունը կարող է տարբերվել կախված հյուրանոցներից, կամ էլ կարող է ընդգրկել լրացուցիչ հարմարություններ` սենյակի կարգի բարձրացոմ, հյուրանոցի անձնակազմի կողմից առանձնահատուկ սպասարկում:

Նշում. Եթե տվյալ հյուրանոցը որևէ ծառայություն չի տրամադրում (օրինակ` սնունդ և խմիչք), այդ դեպքում կառաջարկվեն այլ բացառիկ արտոնություններ:

Visa Luxury Hotel Collection ծրագրի մանրամասները
Մրցունակ առաջարկ
Ուղղորդիչ 

 


Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռախոս` (37410) 511210, 511213, 545514 /շուրջօրյա/
Ֆաքս` (37410) 511212
Էլ. փոստ` card@conversebank.am


Բանկը պատասխանատվություն չի կրում կայքում հղում կատարված այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: