"MIGOM" գումարային փոխանցումները ԱՊՀ և Մերձբալթյան երկրների տարածքում ֆիզիկական անձանց միջև, առանց հաշվի բացման ոչ առևտրային փոխանցումներն են:
"MIGOM" գումարային փոխանցումները`
- առավելագույն արագությամբ, ընդամենը 5-10 րոպեի ընթացքում իրականացվող փոխանցումներն են
- ցածր սակագնի կիրառումն է
- խոշոր բանկերի պարտավորություններով ապահովված Ձեր գումարների խնայողությունն է
- փոխանցված գումարների վճարումներն իրականացվում են առանց լրացուցիչ միջնորդավճարի
- գումարային փոխանցման ձեւակերպման պարզությունն է
"MIGOM" գումարային փոխանցումները հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են արագ գումար փոխանցել կամ ստանալ: Հատկապես հարմար է սեզոնային աշխատողների, ուսանողության, զբոսաշրջիկների և այլ անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումար փոխանցել իրենց հարազատներին, մտերիմներին:
Ուշադրություն
Բանկը պատասխանատվություն չի կրում ներկայացված դրամական փոխանցումների համակարգի կայքի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: