"...Բանկի առաքելությունն արագընթաց զարգացման ապահովումն է` նպաստելով իր հաճախորդների և բաժնետերերի ֆինանսական աճին և բիզնեսի զարգացմանը, բանկի աշխատակազմի բարօրությանը և բավարարվածությանը, ընդհանրապես հասարակության բարօրությանը: Բարօրության ընդհանուր պատկերը կազմելու համար մենք մեր բաժնետերերին, հաճախորդներին, աշխատակիցներին դիտարկում ենք որպես համազոր, միմյանց լրացնող մասեր":
"...Մենք գիտակցում ենք, որ բանկի առաջնային խնդիրներից է ճիշտ ժամանակին ֆինանսների բաշխումը, և հատկապես այսօրվա ներդրումների արդյունավետությունից է կախված վաղվա հաջողությունը: Փորձը ցույց է տալիս, որ և' բանկի, և' հաճախորդի համար փոխադարձ շահավետ որոշումներ կայացնելու կարողությունը մեր աշխատանքում պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ է: Մենք հետ չենք մնում այս դիրքերից, այնպես որ, շահում են և' մեզ հետ համագործակցողները, և' մեր հաճախորդները, և' իհարկե` բանկը":