| Ինտերնետ բանկինգ | Իմ Կոնվերս |
![]() |
|
Ինտերնետ բանկինգ
|
|
![]() |
![]() |
![]() |
|||||
![]() |
|
![]() |
|||||
![]() |
![]() |
![]() |
| Փոխանցումներ |
Բանկն իրականացնում է դրամական փոխանցումներ ՀՀ սահմաններում և սահմաններից դուրս` ՀՀ դրամով և արտարժույթով, ինչպես հաշվետեր, այնպես էլ ոչ հաշվետեր հաճախորդների համար:
ՀՀ դրամով Փոխանցումներ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների կողմից:
Հաշվետեր հաճախորդների կողմից ներկայացված փոխանցումները կատարվում են ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա /կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող է պահանջվել նաև այլ հիմնավորող փաստթղթեր/:
Ոչ հաշվետեր հաճախորդների կողմից ՀՀ պետական բյուջե կատարվող փոխանցումները կատարվում են սոցիալական քարտի առկայության դեպքում, իսկ այլ փոխանցումների դեպքում բանկը կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են բանկի կողմից սահմանված ժամերի ընթացքում` համաձայն բանկի սակագների և դրույքների, որոնք ներկայացված են ներքոնշյալ "Սակագներ և դրույքներ"-ում:
Այլ արտարժույթով Փոխանցումները /Միջազգային դրամական փոխանցումներ/ կարող են կատարվել հաշվետեր և ոչ հաշվետեր /առանց հաշվի բացման/ հաճախորդների կողմից` տարբեր արժույթներով` SWIFT համակարգով:
Հաշվետեր հաճախորդների փոխանցումները իրականացվում են վճարման հանձնարարականների հիման վրա:
Ոչ հաշվետեր հաճախորդների դեպքում բանկը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև կարող է պահանջել փոխանցումը հիմնավորող այլ փաստաթղթեր:
SWIFT համակարգով կատարվող փոխանցումների պայմանները, արժույթը և սակագները ներկայացված են ներքոնշյալ "Սակագներում և դրույքներում":
Ինչպես նաև ոչ հաշվետեր հաճախորդները կարող են առանց հաշվի բացման փոխանցումներ կատարել արագ փոխանցումների համակարգերով, որոնց մանրամասները` պայմանները, գումարային սահմանաչափերը, արժույթը և սակագները, աշխարհագրական տվյալները և այլն ներկայացված են սույն էջի վերին հատվածում:
Ներկայացված վճարման հանձնարարագրերի սխալների ուղղումը, փնտրումը կամ չեղյալացումը կարող է կատարվել հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականի հիման վրա` համաձայն ներքոնշյալ սակագների և դրույքների` փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում:
Սակագներ և դրույքներ1/6
|
N |
ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ |
ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ |
| 1 | ՀՀ դրամով | |
| 1. Ներբանկային փոխանցումներ | ||
| - հաշվետեր հաճախորդների համար /բանկի հաշվետիրոջ կողմից բանկի այլ հաշվետիրոջ կամ ոչ-հաշվետիրոջ օգտին/ |
անվճար | |
| - ոչ հաշվետեր հաճախորդների համար /բանկի ոչ-հաշվետիրոջ կողմից բանկի այլ ոչ-հաշվետիրոջ օգտին/ |
0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ | |
| 2. Փոխանցումներ այլ ՀՀ բանկեր | ||
| - հաշվետեր հաճախորդների համար | ||
| * նույն օրը փոխանցման պայմանով /շտապ/2 | 0.1%, նվազագույնը` 500 ՀՀ դրամ, առավելագույնը` 10 000 ՀՀ դրամ | |
| * հաջորդ օրը փոխանցման պայմանով | անվճար | |
| - ոչ հաշվետեր հաճախորդների համար3 | ||
| * Երևանում գործող մասնաճյուղերի համար | 0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ | |
| * ՀՀ այլ շրջաններում գործող մասնաճյուղերի համար | մինչև 10 000 ՀՀ դրամը` 100 ՀՀ դրամ 10 001 - 100 000 ՀՀ դրամը` 200 ՀՀ դրամ 100 001 և ավելի` 0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ |
|
| 3. Թղթակից բանկի հանձնարարականի հիման վրա | անվճար | |
| 2 | Արտարժույթով | |
| 1. Ներբանկային փոխանցումներ | ||
| - հաշվետեր հաճախորդների համար /բանկի հաշվետիրոջ կողմից բանկի այլ հաշվետիրոջ կամ ոչ-հաշվետիրոջ օգտին/ |
անվճար | |
| - ոչ հաշվետեր հաճախորդների համար /բանկի ոչ հաշվետիրոջ կողմից բանկի այլ ոչ-հաշվետիրոջ օգտին/ |
0.1%, նվազագույնը` 300 ՀՀ դրամ | |
| 2. Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին /OUR/2,4,5 | ||
| - ԱՄՆ դոլար | 0.1%, նվազագույնը` 7 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ | |
| - Եվրո | 0.15%, նվազագույնը` 9 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 30 000 ՀՀ դրամ | |
| - ՌԴ Ռուբլի | 0.1%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 30 000 ՀՀ դրամ | |
| - Այլ | 0.15%, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ, առավելագունը` 50 000 ՀՀ դրամ | |
| - Առարկայազուրկ մետաղներով /ոսկի/ | գործարքն անելու պահի դրությամբ ԿԲ կողմից սահմանված փոխարժեքով` փոխանցվող մետաղի դրամային գնի համարժեքի 0.15%-ը, բայց ոչ պակաս, քան 15 000 ՀՀ դրամը | |
| 2.1 Guaranteed OUR /այս տարբերակն ընտրելու դեպքում գումարը շահառուին կհասնի ամբողջական: Կիրառվում է միայն ԱՄՆ դոլարով փոխանցման դեպքում/ | 5 000 ՀՀ դրամ` գանձվում է ի հավելումն վերոնշյալ սակագների | |
| 2.2 Շտապ2 | ||
| - ԱՄՆ դոլար | 0.2%, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100 000 ՀՀ դրամ | |
| - Եվրո | 0.2%, նվազագույնը` 18 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100 000 ՀՀ դրամ | |
| - ՌԴ ռուբլի | 0.2%, նվազագույնը` 10 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100 000 ՀՀ դրամ | |
| 2.3 ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումներ կանխիկ և անկանխիկ միջոցներից` Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող շահառուին | 0.15%, նվազագույնը` 16 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 110 000 ՀՀ դրամ | |
| 3. Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին /BEN/2 | ||
| - ԱՄՆ դոլար, Եվրո | 0.1%, նվազագույնը` 3 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 45 000 ՀՀ դրամ | |
| - ՌԴ ռուբլի | 0.1%, նվազագույնը` 2 500 ՀՀ դրամ, առավելագույնը` 30 000 ՀՀ դրամ | |
| - Այլ | 0.15%, նվազագույնը` 5 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 50 000 ՀՀ դրամ | |
|
3.1 շտապ2 |
||
| - ԱՄՆ դոլար, Եվրո | 0.2%, նվազագույնը` 10 000 ՀՀ դրամ, առավելագույնը` 90 000 ՀՀ դրամ | |
| 4. Թղթակից բանկի հանձնարարականի հիման վրա | պայմանագրային | |
| 3 | Փոխանցման փնտրում, պայմանների փոփոխում, չեղյալացում, հետ կանչում |
|
|
|
1. ՀՀ դրամ |
2 000 ՀՀ դրամ |
| 2. ՌԴ ռուբլի | 10 000 ՀՀ դրամ | |
|
|
3. Այլ արժույթ և առարկայազուրկ մետաղ |
25 000 ՀՀ դրամ |
1Փոխանցումները կատարվում են ոչ ուշ, քան հաջորդ բանկային օրը` բանկում մուտքագրման պահից և համարվում են կատարված, եթե առկա է "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի որևէ թղթակցային հաշվից նշված գումարի փաստացի դուրս գրման վավերացումը:
2ՀՀ դրամով փոխանցումները կարող են կատարվել նույն օրը միայն բանկ հաճախորդ ծրագրերից որևէ մեկով վճարման հանձնարարականը մինչև 12:00-ն ներկայացնելու դեպքում, իսկ մնացած դեպքերում կկատարվեն հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն օրը միայն` մինչև 15:45 ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում, բացառությամբ շաբաթ օրերի:
50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի փոխանցման դեպքում բանկը կարող է չկատարել "Շտապ" փոխանցման պայմանը:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլար, Եվրո` մինչև 15:00 ներկայացվածները փոխանցվում են նույն օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն օրը միայն` մինչև 17:00 ներկայացնելու դեպքում, համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում, բացառությամբ շաբաթ օրերի:
ՌԴ ռուբլի` մինչև 12:00 ներկայացվածները փոխանցվում են նույն օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օըը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն օրը միայն մինչև 14:00 ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում, բացառությամբ շաբաթ օրերի:
Այլ արտարժույթով և առարկայազուրկ մետաղներով փոխանցումը կատարվում է մինչև 3 բանկային օրվա ընթացքում:
3Ոչ հաշվետեր հաճախորդի կողմից փոխանցումը կատարվում է միայն հաջորդ օրը:
4Փոխանցման արդյունքում առաջացած լրացուցիչ ծախսերը գանձվում են հաճախորդի հաշվից, Guaranted OUR տարբերակով փոխանցումների դեպքում լրացուցիչ ծախսեր չի առաջանում:
5Ոչ հաշվետեր հաճախորդների համար փոխանցումները կատարվում են միայն շահառուի հաշվին /BEN/ փոխանցման տարբերակով:
6Սույն բաժնում "Հաշվետեր հաճախորդի" համար սահմանված սակագները գործում են նաև քարտային հաշիվների համար:
Հարգելի հաճախորդ,
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով կամ զանգահարել 511200, 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: