Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 10.05.2012 17:03
Հիփոթեքային վարկ
Վարկային հաշվիչ

 

 


Ծրագրային հիփոթեքային
վարկեր


 

 


Հիփոթեքային վարկ
"ՆՈՐԱՄՈՒՏ









Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը.

 "Կոնվերս բանկի" կողմից տրամադրվող անհատական վարկերի ձևակերպումը կատարվում է անմիջապես բանկում:
 Վարկերը հաստատվում կամ մերժվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո 3 բանկային օրվա ընթացքում:
 Անհատական վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
 Վարկերի համար նվազագույն ժամկետ սահմանված չէ:
 Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը:
 Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրելուց, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պարտավորվում է տեղեկացնել մերժման հիմքերը:
 Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի կարող իրականացնել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
 Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: 
 Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
 Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
 Գրավադրված գույքի իրացումից հետո բանկի պահանջների լրիվ ծավալով չբավարարելու դեպքում, բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում տարածել հաճախորդի այլ գույքի վրա: 

Անհատական վարկերի ուղեցույց 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցով (հեռախոս` 511200, 511211) կամ "Կենտրոնական" մասնաճյուղ` ք. Երևան, Կոմիտաս 49 հասցեով, ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: