| Գտի'ր մոտակա հանգստի սրահը |
Գտե'ք Ձեզ մոտակա Օդանավակայանի VIP գոտին արդեն հեշտությամբ....
Լինելով գործունյա ուղևոր` ժամանակ չե՞ք գտնում ճանապարհորդությունից առաջ մանրամասն տեղեկանալու ժամանման երկրի օդանավակայանի VIP գոտու մասին: Դե ուրեմն այս ծառայությունը Ձեզ համար է:
Ի լրումն բոլորովին վերջերս IPhone հեռախոսների համար մեկնարկած կիրառական ծրագրի` Priority Pass համակարգը նույն ծրագիրը հասանելի դարձրեց նաև IPad սարքավորումների համար: Երկու սարքավորումներում էլ ներմուծված է "Գտի'ր մոտակա հանգստի սրահը" ծրագիրը, որը կիրառելով GPS տեխնոլոգիան` գտնում է Ձեր գտնվելու վայրին մոտակա հանգստի գոտին: Բացի այդ, օգտվելով այս ծրագրի հնարավորություններից, Դուք կարող եք հեշտությամբ պլանավորել Ձեր հանգիստը` տեղեկանալով Ձեր կողմից նախապես ընտրած օդանավակայանի հանգստի սրահի մասին, կիրառել նոր "Favorities", "Recent Searches" գործիքները, ինչպես նաև դիտել հանգստի սրահի նկարները:
Նշված ծրագիրը կարող եք անվճար ներբեռնել ITunes խանութ-սրահներից, ինչպես նաև մշտապես թարմացնել` կիրառելով "Download Lounge Data" գործիքը:
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ծրագիր մեկնարկել նաև Android և Blackberry սարքավորումների համար:
Այնպես որ, օգտվե'ք Priority Pass համակարգից և սպասե'ք նոր անակնկալների...