Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 17.11.2011 12:47
Հիփոթեքային վարկ "ՆՈՐԱՄՈՒՏ"
Վարկային հաշվիչ


 Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց` բնակարան, առանձնատուն կամ հողատարածք գնելու համար:

  Վարկավորման պայմաններն են.



 

Արժույթ

Կանխավճար

Գումար

Ժամկետ

Տոկոսադրույք /փոփոխական/

ԱՄՆ դոլար Նվազագույնը` 30%

Վարկի նվազագույն և առավելագույն սահմանաչափ սահմանված չէ:

Առավելագույն ժամկետը`

180 ամիս` լողացող տոկոսադրույքով վարկի համար

120 ամիս` խառը տոկոսադրույքով վարկի համար 

Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է համաձայն հետևյալ սանդղակի`
- լողացող տոկոսադրույք.
ԿԲՀՏ + 5.5%-ային կետ

- խառը տոկոսադրույք.
վարկի առաջին 5 /հինգ/ տարիների համար`
բնակարանի և առանձնատան համար *` 14%
տնամերձ հողատարածքի համար *` 15%
իսկ մնացած ժամանակահատվածի համար հաշվարկվում է ԿԲՀՏ + 6%-ային կետ:

* Անկախ գնահատողի կողմից գնահատված անշարժ գույքի գնի 50% և ավելին հաճախորդի կողմից մուծելու դեպքում տոկոսադրույքը նվազում է 0.5 տոկոսային կետով, բառառությամբ բանկի կողմից վարկի ակցիաների շրջանակներում տրամադրված վարկերի:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

♦ Վարկային դիմում` համապատասխան հավելվածի
♦ Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
♦ Տեղեկանք բնակության վայրից` 3-րդ ձև
♦ Տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճեն` համաձայն հավելվածի կամ տվյալ հավելվածի վավերապայմանները ապահովող փաստաթուղթ, որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից վարկառուի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը:
- Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օրինակ` ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/, պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
- Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում` տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ/հավելված 9/
♦ Վարկառուի կամ համավարկառուների սեփականությունը հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայականը
♦ Գնվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և ձեռքբերման հիմքերը /առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն/,
♦ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրից միասնական տեղեկանք` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ /ներկայացվում է վարկի հաստատումից հետո/,
♦ Ամուսնական վկայական /առկայության դեպքում/,
♦ Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր: 

Գրավ 

♦ Վարկը պետք է ապահովված լինի ձեռքբերվող անշարժ գույքով, իսկ անավարտ նորակառույց շենքում բնակարան ձեռքբերելու դեպքում` այլ բնակելի անշարժ գույքով` ներկայացնելով ձեռք բերվող անշարժ գույքի գնման պայմանագիրը` պայմանով, որ ձեռք բերվող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը ստանալուց հետո վարկառուն այն նույնպես կգրավադրի հօգուտ բանկի: Վարկ/գրավ հարաբերակցությունը` գրավի` անկախ գնահատողի կողմից գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ը (բայց ոչ ավելի, քան գրավի` անկախ գնահատողի կողմից գնահատված լիկվիդացիոն արժեքը): Կախված վարկի ռիսկայնությունից, բանկը իրավասու է նվազեցնել վարկ/գրավ հարաբերակցությունը:

Գույքի ապահովագրություն 

♦ Գրավադրված գույքը պետք է ապահովագրված լինի բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, գրավի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Եթե գրավի գնահատված շուկայական արժեքը չի գերազանցում 45 մլն ՀՀ դրամը, ապա ապահովագրությունը կկատարի բանկը Ապահովագրական ընկերության ընտրության ձև-ում վարկառուի կողմից նշված ընկերությունում: Այլ դեպքերում վարկառուն պետք է ապահովագրութունը կատարի ինքնուրույն, բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում:
Ծրագրային ռեսուրսների հաշվին վարկավորման դեպքում ապահովագրումը կատարում է բացառապես հաճախորդը: 

Վարկի ամսական մարում 

♦ Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
♦ Զսպանակաձև /փոփոխական ամսական մարում/, որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վարկի տրամադրման վճար 

Միանգամյա` 10.000 ՀՀ դրամ, մինչև  վարկի տրամադրումը:

Վարկային հաշվի սպասարկում

Վարկառուի հաշվից գանձվում է ամսական կտրվածքով` ըստ սանդղակի

Սահմանափակումներ 

♦ Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 40%-ը,
♦ վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի` այդ թվում նաև  ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 50%- ը
♦ վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 70-ը:

Այլ պարտադիր պայմաններ 

♦ Վարկը  տրամադրվում է  անշարժ գույքի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված  գույքը հօգուտ բանկի` ապահովագրելուց հետո:
♦ Գրավի գնահատման, Գրավի պայմանագրի նոտարական վավերացման և իրավասու պետական մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Վարկառուի հաշվին:
♦ Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրվող գույքի վրա: 

Տուժանք /տույժ և տուգանք/

♦ Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների կետանց թույլ տալու դեպքում վարկառուն բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար`
- ժամկետանց վարկի 0.1%-ի չափով
- ժամկետանց տոկոսագումարի 0.3%-ի չափով
♦ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Հիփոթեքային վարկ
"ՆՈՐԱՄՈՒՏ"

Ընտանեկան ջերմություն նոր բնակարանում