Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 17.01.2012 15:22
Կառուցապատման վարկ "ՆՈՐՈՒՅԹ"
Վարկային հաշվիչ

  Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ անձանց` բնակարանի/առանձնատան բարեկարգման /վերակառուցման/կամ առանձնատուն կառուցելու համար:

     
  Վարկավորման պայմաններն են.




Արժույթ

Կանխավճար

Գումար

Ժամկետ

Տոկոսադրույք /փոփոխական/

ԱՄՆ դոլար Նվազագույնը` 30%

Վարկի նվազագույն և առավելագույն սահմանաչափ սահմանված չէ:

Առավելագույն ժամկետը`

180 ամիս` լողացող տոկոսադրույքով վարկի համար

120 ամիս` խառը տոկոսադրույքով վարկի համար

Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է համաձայն հետևյալ սանդղակի`
- լողացող տոկոսադրույք.
ԿԲՀՏ + 5.5%-ային կետ

- խառը տոկոսադրույք.
վարկի առաջին 5 /հինգ/ տարիների համար` 14% տարեկան, իսկ մնացած ժամանակահատվածի համար` հաշվարկվում է ԿԲՀՏ + 6%-ային կետ:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Վարկային դիմում` համապատասխան հավելվածի
♦ Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
♦ Տեղեկանք բնակության վայրից` 3-րդ ձև
♦ Տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճեն` համաձայն հավելվածի կամ տվյալ հավելվածի վավերապայմանները ապահովող փաստաթուղթ, որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը: Վարկառուից կարող է պահանջվել նաև վերջինիս գործատուի կողմից վարկառուի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող, վերջինիս հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը:
- Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում /օրինակ` ներդրումային գործունեություն, գույքը վարձակալության տալ, ներդրումներ ավանդներում և այլն/, պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
- Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում` տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ/
հավելված 9/
♦ Վարկառուի կամ համավարկառուների սեփականությունը հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայականը
♦ Բարեկարգվող /վերակառուցվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը և ձեռքբերման հիմքերը/ առքուվաճառքի պայմանագիր, ժառանգության վկայագիր և այլն/
♦ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրից միասնական տեղեկանք` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ /ներկայացվում է վարկի հաստատումից հետո/,
♦ Ամուսնական վկայական /առկայության դեպքում/,
♦ 
Բանկի պահանջով նաև այլ փաստաթղթեր:

Գրավ;

 Վարկը պետք է ապահովված լինի կառուցապատվող անշարժ գույքի գրավով, որոշ դեպքերում բանկի պահանջով` նաև այլ բնակելի անշարժ գույքի գրավով: Վարկ/գրավ հարաբերակցությունը` գրավի` անկախ գնահատողի կողմից գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ը (բայց ոչ ավելի, քան գրավի` անկախ գնահատողի կողմից գնահատված լիկվիդացիոն արժեքը): Կախված վարկի ռիսկայնությունից` բանկը իրավասու է նվազեցնել վարկ/գրավ հարաբերակցությունը: 

Գույքի ապահովագրություն 

♦ Գրավադրված գույքը պետք է ապահովագրված լինի բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում, գրավի շուկայական արժեքի չափով, վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում: Եթե գրավի գնահատված շուկայական արժեքը չի գերազանցում 45 մլն ՀՀ դրամը, ապա ապահովագրությունը կկատարի բանկը Ապահովագրական ընկերության ընտրության ձև-ում վարկառուի կողմից նշված ընկերությունում: Այլ դեպքերում վարկառուն պետք է ապահովագրութունը կատարի ինքնուրույն, բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկում:
Ծրագրային ռեսուրսների հաշվին վարկավորման դեպքում ապահովագրումը կատարում է բացառապես հաճախորդը:
♦ Գրավի պայմանագրում նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում բանկը կարող է պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

Տուժանք /տույժ և տուգանք/ 

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների կետանց թույլ տալու դեպքում վարկառուն բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար`
- ժամկետանց վարկի 0.1%-ի չափով
- ժամկետանց տոկոսագումարի 0.3%-ի չափով
 Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ամսական մարում 

 Անուիտետային /հավասարաչափ ամսական մարում/, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները
 Զսպանակաձև /փոփոխական ամսական մարում/, որի մեջ մայր գումարի մարումը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վարկը տրվում է առավելագույնը 5 փուլով/տրանշով/ և վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 1 /մեկ/ տարի արտոնյալ ժամանակահատվածով, որի ընթացքում հաճախորդը մարում է միայն հաշվարկված տոկոսները` ըստ վարկային մնացորդի:

Վարկի տրամադրման վճար 

Միանգամյա `10.000 ՀՀ դրամ, մինչև վարկի տրամադրումը:

Վարկային հաշվի սպասարկում 

Վարկառուի հաշվից գանձվում է ամսական կտրվածքով` ըստ սանդղակի

Սահմանափակումներ 

 Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 40%-ը:
 վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի` այդ թվում նաև  ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների ամսական զուտ եկամտի 50%- ը
 վարկի դիմելու պահին վարկառուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չի կարող գերազանցել 70-ը:

Այլ պարտադիր պայմաններ 

 Վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավի պայմանագիրը կնքելուց, նոտարական կարգով վավերացնելուց և իրավասու պետական մարմնում գրանցելուց, ինչպես նաև գրավադրված գույքը հօգուտ բանկի` որպես շահառու, ապահովագրելուց հետո:
 Վարկառուն վարկի ստացումից 12 ամիս հետո պետք է բանկ ներկայացնի կառուցապատվող շինության գնահատման ակտը, գնահատված բանկի հետ համագործակցող գնահատող կազմակերպություններից մեկի կողմից:
 Գրավի գնահատման, գրավի պայմանագրի նոտարական վավերացման և իրավասու պետական մարմնում գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարկառուի հաշվին:
 Վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի վարկի տրամադրմանը հաջորդող 6-րդ ամսից սկսած, առնվազն երկամսյա պարբերականությամբ մինչև կառուցապատման աշխատանքների վերջնական ավարտը:
 Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում բանկն իրավունք ունի բռնագանձում տարածել գրավադրվող գույքի վրա:

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Կառուցապատման վարկ
"ՆՈՐՈՒՅԹ"

Կառուցեք այսօր, վայելեք ընդմիշտ