Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 02.02.2012 16:30
Լրացուցիչ տեղեկատվություն
աշխատավարձային քարտեր

Աշխատավարձային քարտերը կարող են օգտագործվել քարտապանի կողմից քարտային հաշվին մուտքագրված աշխատավարձի, սեփական գումարների և բանկի կողմից տրամադրված վարկային սահմանաչափի սահմաններում: 



 

 

Քարտի տեսակը

 CLASSIC/ ELECTRON/  աշխատավարձային

Սահմանափակումներ

Տրամադրվում են միայն "Կոնվերս բանկ" ՓԲԸ հաճախորդ հանդիսացող գործատու կազմակերպությունների աշխատակիցներին, որոնց հետ կնքվել է Աշխատավարձային վճարային քարտերի տրամադրման կորպորատիվ պայմանագիր, ըստ որի`  աշխատակիցների աշխատավարձները վճարվում են քարտային հաշիվներին:

Արժույթը

ՀՀ դրամ

Ժամկետը

24 ամիս

Պատրաստման և տրամադրման ժամկետը

առավելագույնը` 10 աշխատանքային օր

Վարկային սահմանաչափի գումարը

Հարկված աշխատավարձի մինչև քառապատիկը

Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետ Մինչև հաճախորդի կողմից քարտի փակման դիմումի ներկայացումը, կամ բանկի հիմնավոր կարծիքով սահմանաչափի փակումը

Տոկոսադրույքը

Ըստ պայմանագրի

Սահմանաչափի սահմանումը Սահմանաչափը որոշվում է` ելնելով հաճախորդի վարկունակությունից, բայց չի կարող գերազանցել գործատուի հետ կնքված պայմանագրով հաստատված սահմանաչափը:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաճախորդի կատարած  գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում: Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 25-ը /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:

Աշխատավարձային քարտերի դեպքում քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 25-ը կամ 10-ը` կախված հաճախորդի ցանկությունից: /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:
Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: 
Հաճախորդը պարտավոր է արտոնյալ ժամկետի ավարտին մարել քաղվածքով նշված պարտքը բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:
Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:
Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների:
Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրն ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:
Աշխատավարձի պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով: 

Տուգանքներ

Հաճախորդի կողմից քաղվածքում ձևավորված պարտքը նվազագույն չափով չմարելու դեպքում քարտային հաշվից գանձվում է տուգանք` բանկի սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Բացառիկ դեպքերում և կախված Քարտի օգտագործման վայրից և գործարքի բնույթից քարտի վարկային սահմանաչափը կարող է գերազանցվել մեկ կամ մի քանի գործարքների արդյունքում, որի դեպքում հաշվարկվում է տուգանք` բանկի սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • Դիմում - հայտ
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի  զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը:
    (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ վարկային քարտերին)
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
    *  աշխատավարձի տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը


Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռախոս` (37410) 511210, 511213, 545514 /շուրջօրյա/
Ֆաքս` (37410) 511212
Էլ. փոստ` card@conversebank.am