Թարմացվել է ` 21.12.2009 11:01
Home
Կենսաթոշակային

Ներգրավման պայմաններ

Ավանդ "ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆԸ" գումար ներդնելու հարմար տարբերակ է բոլոր այն անձանց համար, որոնք որոշակի տարիքից հետո արդեն իսկ մտահոգված են իրենց կենսաթոշակային շրջանի բարեկեցության ապահովմամբ:

Ձեզ հարկավոր է ընդամենը`

  • Կատարել առաջին ներդրումը
  • Սահմանված պարբերականությամբ Ձեր ավանդին ավելացնել գումար

Արդյունքում` ավանդի ժամկետի վերջում Դուք կարող եք, ըստ Ձեր ցանկության, առավել խնայողաբար օգտագործել այն`
կենսաթոշակի տեսքով, ամսական հավասարաչափ վճարումներով հետ ստանալ Ձեր տարիների կուտակումները` շարունակելով Ձեր հաշվի մնացորդի վրա ստանալ տոկոսներ:

Ավանդի արժույթը

ՀՀ դրամ

Նվազագույն գումարը

50.000 ՀՀ դրամ 

Ամսական կուտակման առավելագույն գումարը

100.000 ՀՀ դրամ 

Ավանդի կուտակման ժամկետը

10 տարի

Տարեկան տոկոսադրույքը

ԿԲՀՏ1+5%

Տոկոսների հաշվեգրումը

Տարին մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա: 

Գումարի վերադարձման ժամկետը

5 կամ 10 տարի` ըստ ավանդատուի ընտրության 


1ԿԲՀՏ - "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք

Պայմանագիր

ԱՎԱՆԴ "ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ"

Հասուն տարիք` կայուն եկամուտ:


Հարգելի հաճախորդներ,

Խնդրում ենք առավել ուշադրությամբ կարդալ ներքոնշյալը. 

Ավանդատուի հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ է հնարավոր ստանալ, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդրվեն ավանդի տեսքով: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը և օրինակը կարող եք գտնել ներքոնշյալ հղումում.
Ավանդի տոկոսների հաշվարկման, վճարման կարգը և օրինակը /համաձայն "Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/02-ի/

Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.