| Ինտերնետ բանկինգ | Իմ Կոնվերս |
![]() |
|
Ինտերնետ բանկինգ
|
|
![]() |
![]() |
![]() |
|||||
![]() |
|
![]() |
|||||
![]() |
![]() |
![]() |
| Քարտեր |
Ընդհանուր տեղեկություններ
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն 2002 թվականից VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է (Principal member), ինչը թույլ է տալիս առաջարկել բազմաթիվ ծառայություններ մեր հաճախորդներին:
VISA քարտերն այսօր աշխարհի ամենատարածված, ամենավստահելի և ամենամեծ պահանջարկ վայելող վճարային քարտերն են, որոնք ընդունվում և սպասարկվում են ամբողջ աշխարհի ավելի քան 26 մլն առևտրային և սպասարկման կետերում, 870 հազ. բանկոմատներում:
Բազմաթիվ հաճախորդներ հնարավորություն են ունեցել գնահատելու VISA քարտերի առավելությունները` որպես պարզ, հարմար և վստահելի վճարային միջոցի, ինչը պայմանավորված է նոր տեխնոլոգիաների և վճարային գործիքների բնագավառում VISA միջազգային կազմակերպության և անդամ բանկերի կողմից իրականացվող նորամուծություններով:
"Կոնվերս բանկն" առաջարկում է Ձեզ VISA Electron, VISA Classic, VISA Business, VISA Gold և VISA PLATINUM քարտեր:
2003 թվականից Կոնվերս բանկը ստացել է առևտրային կետերում միջազգային VISA վճարային քարտերի սպասարկման իրավունք /Merchant Acquiring License and Membership/: Դա հնարավորություն է ընձեռում մեր հաճախորդներին` իրականացնել անկանխիկ գնումներ "Կոնվերս բանկի"` մշտապես ընդլայնվող առևտրային կետերի ցանցում, ինչպես նաև "Կոնվերս բանկի" բանկոմատների միջոցով, հեշտությամբ և խնայելով ժամանակը, ձեռք բերել EASY և ALO բջջային հեռախոսակապերի լիցքավորման քարտեր, Cornet ինտերնետային կապի քարտեր և վճարել էլեկտրաէներգիայի ու հեռախոսակապի վճարները:
Բացի այդ, մեր բանկը, ունենալով DINERS CLUB վճարային համակարգի հետ բազմամյա համագործակցության փորձ, այդ համակարգի քարտերի սպասարկման հնարավորություն է տալիս բանկի հետ համագործակցող առևտրային կետերին:
2001 թվականից "Կոնվերս բանկն" "ԱրՔա" վճարային համակարգի անդամ է և առաջարկում է "ԱրՔա" քարտերի տրամադրում ու սպասարկում:
"Կոնվերս բանկն" անդամակցում է PRIORITY PASS միջազգային ծրագրին և իր VISA PLATINIUM քարտապաններին հնարավորություն ընձեռում ձեռք բերել PRIORITY PASS միջազգային ծրագրին անդամակցության քարտեր: Նաև "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն միակ բանկն է ողջ Հայաստանում, առավել ևս` Անդրկովկասում, որ հնարավորություն է ընձեռում իր VISA CLASSIC և MASTERCARD STANDARD քարտապաններին ինտերնետային կայքի միջոցով անհատական ձևավորմամբ քարտեր պատվիրել:
2009թ. սեպտեմբերի 17-ից բանկն անդամակցում է MASTERCARD միջազգային վճարային համակարգին և առաջարկում CIRRUS/MAESRTO, MASTERCARD STANDARD և MASTERCARD GOLD տեսակի քարտեր:
"Կոնվերս բանկի" տրամադրած "ԱրՔա" քարտերը մեր հաճախորդների համար հնարավոր են դարձնում հասանելիությունը քարտային հաշվի միջոցներին` օրվա ցանկացած պահի, ինչպես նաև բազմաթիվ ծառայություններ Հայաստանի տարածքում: "ԱրՔա" քարտատերերը կարող են կատարել կանխիկացման գործարքներ "Կոնվերս բանկի" բանկոմատներում և կանխիկացման կետերում, էլեկտրոնային վճարումներ, ինչպես նաև գնահատել անկանխիկ առևտրի առավելությունները` օգտվելով "Կոնվերս բանկի" առևտրային կետերի ցանցից:
"Կոնվերս բանկում" Ձեզ կտրվի բացառիկ հնարավորություն` ձեռք բերել AMERICAN EXPRESS պլաստիկ քարտերի հետևյալ տեսականին` AMERICAN EXPRESS - Platinium, Gold.
Բոլոր AMERICAN EXPRESS քարտերը կարող են սահմանել ազատ, անսահմանափակ ծախսի հնարավորություն, հաճախորդների 24 ժամյա սպասարկում եւ աջակցություն:
AMERICAN EXPRESS քարտերը երաշխավորում են աշխարհի ցանկացած անկյունում բազմաթիվ առավելություններ, բարձրակարգ սպասարկում և հնարավորություն` օգտվելու զեղչային ճկուն համակարգից:
Տրամադրվող քարտերը կարող են լինել`
1. դեբետային, որի դեպքում հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ միայն իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում
2. կրեդիտային, որի դեպքում հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ ոչ միայն իր հաշվին առկա մնացորդի, այլ նաև վերջինիս համար բանկում բացված վարկային գծի/օվերդրաֆտի շրջանակներում
Երկարաժամկետ վարկային գիծը/օվերդրաֆտը տրամադրվում է բացառապես քարտով կատարվելիք ծախսերի համար, որի մարման ժամկետը սահմանվում է մինչև քարտի գործողության ավարտը: Երկարաժամկետ վարկային գիծ/օվերդրաֆտ տրամադրելու դեպքում, յուրաքանչյուր ամսվա ընթացքում օվերդրաֆտի սահմաններում օգտագործված գումարները մարելու համար հաճախորդին տրվում է արտոնյալ ժամկետ "Գրեյս պերիոդ" մինչև հաջորդ ամսվա 15-ը /եթե հաջորդ ամսվա 15-ը ոչ աշխատանքային օր է, ապա մարման ենթակա գումարները պետք է մարվեն հաջորդ աշխատանքային օրը/: Արտոնյալ ժամկետի ընթացքում օվերդրաֆտի սահմաններում օգտագործված գումարի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում: Եթե հաճախորդն արտոնյալ ժամկետի ընթացքում չի մարում օգտագործված վարկային գծի/օվերդրաֆտի գումարները, ապա այդ գումարների դիմաց սկսվում է հաշվարկվել վարկային տոկոս` 24% տարեկան դրույքաչափով, սկսած օգտագործված գումարի առաջին օրվանից մինչև դրան հաջորդող ամսվա ընթացքում փաստացի կատարված մարման օրը: Այս տոկոսադրույքը գործում է օվերդրաֆտի օգտագործված գումարի առաջին օրվանից մինչև դրան հաջորդող ամսվա վերջը /առավելագույնը վաթսուն օրացուցային օր/:
Քարտերի տրամադրման ժամկետները.
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից բացվող բոլոր տեսակի քարտերը /ARCA CLASSIC, VISA ELECTRON, VISA CLASSIC, VISA BUSINESS և VISA GOLD, VISA GIFT/ տրամադրվում են երկու տարի ժամկետով:
Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքների հավաստագրման պահին քարտից սառեցվում է "գործարքի արժույթ - ԱՄՆ դոլար" VISA-ի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված գումար, իսկ այնուհետև` "ԱՄՆ դոլար - քարտի արժույթ"` բանկի կողմից սահմանված դիլինգային կուրսով հաշվարկված գումար: Տվյալ գործարքի գումարը փաստացի քարտապանից գանձվում է գործարքի հաշվեգրման օրը` կրկին կիրառելով վերոնշյալ մեխանիզմը: Գործարքի հավաստագրման /սառեցման/ և փաստացի հաշվեգրման գումարները կարող են տարբերվել միմյանցից: Արտարժութային քարտերով ՀՀ դրամ արժույթով գործարքներ կատարելիս և հավաստագրման և գործարքի հաշվեգրման փոխարժեքները սահմանվում են բանկի կողմից, սակայն կրկին տարբերվում են գործարքի կատարման և հաշվեգրման օրերին:
Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով կամ զանգահարել 54 55 14 հեռախոսահամարով, ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: