| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
|
"Գյուղի զարգացում. Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" վարկային ծրագիր 26.10.2007
Վարկավորումն իրականացվում է կոոպերատիվների ստեղծման միջոցով:
Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ծրագրով վարկային կոոպերատիվների տրամադրվող վարկերի պայմաններն են. Շրջանառու միջոցների համալրման կարճաժամկետ վարկեր Տրամադրվում են հումքի, գյուղտեխնիկայի և սարքավորումների պահեստամասերի, վերանորոգման նյութերի, վառելիքաքսուքային նյութերի, հանքային պարարտանյութերի, բույսերի պաշտպանության նյութերի, սերմերի, կերերի, անասնաբուժական նյութերի ու դեղերի, երիտասարդ անասունների և թռչունների ձեռքբերման համար:
*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից:
Ներդրումային վարկեր
Տրամադրվում են գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, տոհմային անասունների և թռչունների, անասնապահական համալիրների, ֆերմաների, անասնապահական և կերարտադրության այլ օբյեկտների, սպանդանոցների, սառնարանային և պահեստային տնտեսությունների, ջերմոցների և ջերմատների կառուցման, վերակառուցման և արդիականացման համակարգի կառուցման և վերանորոգման նպատակներով:
*Առաջին վարկավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 8.5 մլն. ՀՀ դրամը: Հաջորդական վարկերի դեպքում, նշված սամանաչափը կարող է վերանայվել Բանկի կողմից: Այլ անհրաժեշտ պայմաններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Կոոպերատիվները չեն ենթադրում համատեղ արտադրական գործունեություն, այլ` համատեղ պատասխանատվություն...: "Գյուղի զարգացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիություն" ծրագրով վարկավորման գործընթացի փուլերն ընդգրկում են.
<< Հետ
|