| Ինտերնետ բանկինգ | Իմ Կոնվերս |
![]() |
|
Ինտերնետ բանկինգ
|
|
![]() |
![]() |
![]() |
|||||
![]() |
|
![]() |
|||||
![]() |
![]() |
![]() |
| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն` VISA INTERNATIONAL-ի հետ համատեղ անցկացնում է "Կոնվերս. VISA BOOM" բոնուսային ակցիան 28.10.2009
BOOM 2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2010թ. հունվարի 31-ը
Դիտեք "Կոնվերս VISA BOOM" բոնուսային ակցիայի գովազդային տեսահոլովակը.
Ակցիան նպատակ ունի առևտրային կետերում շահագրգռել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի VISA քարտապանների կողմից անկանխիկ գործարքների իրականացումը: Ակցիայի շրջանակներում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 միլիոն առևտրային կետերում իրականացվող յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց քարտապանը կստանա մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է: Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած 100 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան թանկարժեք մրցանակների: Ընդ որում` գլխավոր մրցանակի արժանացած քարտապանը երկու անձի համար կշահի ուղեգիր` դեպի վայելքների երկիր Դուբայ: Տեղեկացնենք, որ ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց հաճախորդներից չի գանձվի առաջին տարվա սպասարկման վարձը: Հիշեցնենք, որ VISA INTERNATIONAL-ի հետ "Կոնվերս բանկը" նախկինում ևս նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած քարտապանները շահել են ուղևորություն դեպի Փարիզ` Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս: << Հետ
|