Թարմացվել է ` 09.03.2010 12:16
Home
Լրատվական կենտրոն
Նորություններ Մամուլը բանկի մասին Հայտարարություններ
"Կոնվերս VISA BOOM" ակցիայի արդյունքում աճել են անկանխիկ գործարքների թիվը 25.02.2010

Փետրվարի 20-ին Կոնվերս բանկում տեղի ունեցավ "Կոնվերս VISA BOOM" ակցիայի խաղարկությունը: "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված ակցիայի արդյունքում VISA քարտերի քանակն աճել է 16%-ով, բանկի առևտրային ցանցում անկանխիկ գործարքների քանակն աճել է 32%-ով, գումարային` 23%-ով, բանկի քարտերով անկանխիկ առևտրի քանակն աճել է 43%-ով, գումարային` 37%-ով:

Ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 100 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիրը դեպի վայելքների քաղաք Դուբայ: 2-ից 20-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած քարտապանները իբրև նվեր ստացան կենցաղային տեխնիկա: 21-ից 30-րդ մրցանակային տեղերին արժանացան VISA GIFT քարտեր` 30.000 ՀՀ դրամ դրամական պարգևներով, իսկ 31-ից 100-րդ մրցանակային տեղերի քարտապաններին տրվեցին անվճար հավելյալ քարտեր:
Բացի այդ, ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց բանկը հաճախորդներից չի գանձում առաջին տարվա սպասարկման վարձը:

"Կոնվերս VISA BOOM" ակցիան տևել է նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա հունվարի 31-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն էր:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" արդեն չորրորդ անգամ է, ինչ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ, այդ թվում` ուղևորություններ դեպի Թուրին, Դիսնեյ Լենդ, Եգիպտոս:

<< Հետ
Գլխավոր  |  Մեր մասին  |  Ժամկետային ավանդներ  |  Վարկեր  |  Քարտեր  |  Այլ ապրանքատեսակներ և
ծառայություններ
 |  Մասնաճյուղեր և բանկոմատներ  |  Ֆինանսական հաշվետվություններ  |  Վերապահումներ
© CONVERSE BANK cjsc 2010. All rights reserved. Developed by Smart Systems LLC.