| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
|
Հայտարարություն 07.04.2010
Հարգելի քարտապաններ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ տարածքում շահագործվող որոշ բանկոմատներով կանխիկացման գործարքներ իրականացնելիս բանկոմատից քարտի և կանխիկ գումարի դուրս բերման հաջորդականությունը տարբերվում է բանկոմատների հիմնական մասի կողմից նույն գործողությունների հաջորդականությունից: Այսպես, ի տարբերություն "Կոնվերս բանկի" բանկոմատների` որոշ բանկոմատներ նախ վերադարձնում են քարտը, ապա նոր միայն գումարը: Արդյունքում, քարտապանը բանկոմատից ստանում է քարտը և չսպասելով գումարի տրամադրմանը հեռանում է բանկոմատից, որի հետևանքով բանկոմատից դուրս բերված գումարը հասանելի է դառնում այլ անձանց` գումարային կորուստներ պատճառելով իրական քարտապաններին: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բանկոմատներով կանխիկացման գործարքներ կատարելիս առավել ուշադիր լինել:
<< Հետ
|