| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
"Կոնվերս բանկը" և EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլար վարկային ծրագրի մասին 11.06.2010
Առաջին անգամ Հարավարևելյան եվրոպական հիմնադրամը (EFSE) /http://www.efse.lu/ վարկավորել է Հայաստանի ֆինանսական հատվածը: Հունիսի 9-ին, Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում, EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ու EFSE-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին: Պայմանագիրը EFSE-ի կողմից ստորագրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Շուբլինը, "Կոնվերս բանկի" կողմից` բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
"Վարկերը տրվելու են առևտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին",-նշեց Տիգրան Դավթյանը: Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում: << Հետ
|