| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
Բժշկական ապահովագրությունն իր հաճախորդների համար կապահովի "Կոնվերս բանկը" 16.06.2010
Ի շահ հաճախորդների "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ` այս անգամ արդեն ապահովելով հաճախորդների բժշկական ապահովագրությունը: Այսուհետ, բանկի կողմից թողարկվող VISA և MasterCard GOLD, ինչպես նաև VISA PLATINUM վճարային քարտեր ձեռքբերող քաղաքացիներին արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բանկը տրամադրում է անվճար բժշկական կամավոր ապահովագրության վկայագիր: Հիշեցնենք, որ բանկը համագործակցում է "Նաիրի Ինշուրանս", "Այ ԷՍ Ջի", "ՌԱՍԿՈ", "Գարանտ Լիմենս", "ՌԵՍՈ", "Գրիար-Ինշուրանս", "Ինգո Արմենիա", "Կասկադ Ինշուրանս", "Ռոսգոսստրախ Արմենիա" ապահովագրական ընկերությունների հետ: << Հետ
|