| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն կատարում է միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը 17.06.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն, հունիսի 16-ից սկսել է իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների հերթական վճարումը: Մեկ պարտատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 804.6 դրամ (տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը` 8,046,000): Հունիսի 16-ի դրությամբ բանկն արդեն վճարել է մոտ 8,046,000 ՀՀ դրամ: Իրենց վճարները ստացել են 1 իրավաբանական անձ և 25 ֆիզիկական անձ: Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" իր անվանական միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր դեռևս 2008թ. դեկտեմբերի 16-ին: Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով: << Հետ
|