| Լրատվական կենտրոն |
|
Նորություններ |
|
Մամուլը բանկի մասին |
|
Հայտարարություններ |
75% ԶԵՂՉ "ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ" VISA ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 28.07.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի VISA Classic, Gold և Platinum քարտապաններն այսուհետ կարող են աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով` իրենց հյուրանոցի պատվերները կատարելով ինտերնետ միջավայրում:
Այն հնարավոր է դարձել շնորհիվ HotelClub.com միջազգային զեղչային համակարգի անդամակցության վերաբերյալ HotelClub.com-ը օնլայն ամրագրման միջազգային ծառայություն է` առաջատար օնլայն Orbitz Worldwide տուրիստական ընկերության բաժանմունք: HotelClub.com կայքը հասանելի է 15 լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն (www.hotelclub.com/visa/ru), անգլերեն (www.hotelclub.com/visa/en), իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն: Կայքի միջոցով ամրագրման գործընթացը շատ դյուրին է. "Կոնվերս բանկի" VISA քարտապանները պետք է ընտրեն իրենց նախընտրած տուրիստական ուղղությունը, ժամանակաշրջանը, հյուրանոցի կարգը, որից հետո նրանց հասանելի կդառնա հյուրանոցների ցանկը, որ առաջարկում է HotelClub-ը: Հիշեցնենք, որ մինչ օրս "Կոնվերս բանկի" VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար գործում է հատուկ զեղչային համակարգ հանրապետության մի շարք առևտրային և սպասարկման կետերում, զեղչային հատուկ համակարգ է գործում նաև բանկի ավանդատու հաճախորդների համար: << Հետ
|