Կոնվերսը կանցկացնի խաղարկություն MONEYGRAM-ի հետ 25.08.2010
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն, MONEY GRAM միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ, սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կազմակերպում է ակցիա:
Ակցիային կարող են մասնակցել MONEY GRAM դրամական փոխանցումների համակարգով գումար փոխանցող և ստացող հաճախորդները: Ակցիան իրականացվելու է երկու մասով. առաջին` ակնթարթային շահում (քարտի պաշտպանիչ շերտի տեղում ջնջում), երկրորդ` քարտերի ամսական խաղարկություն (գլխավոր մրցանակ):
Ակնթարթային շահումին կարող է մասնակցել
այն անձը, ով կիրականացնի 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլարից կամ 200 (երկու հարյուր) եվրոյից մինչև 999 (ինը հարյուր իննսունինը) դոլարի կամ 999 (ինը հարյուր իննսունինը) եվրոյի գործարք , կստանա պաշտպանիչ շերտով մեկ քարտ
այն անձը, ով կիրականացնի 1000 (հազար) ԱՄՆ դոլարի կամ 1000 (հազար) եվրոյի գործարք, կստանա պաշտպանիչ շերտով երկու քարտ
1000 (հազար) ԱՄՆ դոլարից կամ 1000 (հազար) եվրոյից ավել յուրաքանչյուր 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարի կամ 500 (հինգ հարյուր) եվրոյի գործարք կատարելու դեպքում կտրվի լրացուցիչ քարտ:
Պաշտպանիչ շերտով քարտը կարող է պարունակել մրցանակ` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ (ակնթարթային մրցանակ):
Քարտերի ամսեկան խաղարկությանը կարող են մասնակցել
շահած և չշահած պաշտպանիչ շերտով քարտերը
յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ամսական խաղարկությանն այնքան անգամ, որքան որ ունի պաշտպանիչ շերտով քարտ
յուրաքանչյուր խաղարկության արդյունքում կընտրվի միայն մեկ հաղթող:
Յուրաքանչյուր հաղթողի ամսական խաղարկության մրցանակը կազմում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
<< Հետ
|