Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 13.12.2011 16:16
Լրատվական կենտրոն
Նորություններ Մամուլը բանկի մասին Հայտարարություններ
Կոնվերս բանկը  հանդես է գալիս  Կոնվերս բանկը հանդես է գալիս "Դարձիր ձմեռ պապ" բարեգործական ակցիայով 13.12.2011
 

Արդեն երկրորդ տարին է, ինչ   "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն  հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ՚" բարեգործական ակցիայով, որի շրջանակներում  "Մարի Իզմիրլյան" մանկատանը մատուցում է  ամանորի հաճելի անակնկալներ:

Նվիրատվությունների համար, բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, "Կենտրոնական", "Սայաթ-Նովա", Արարատյան", "Մոսկովյան" տեղադրված են հանգանակության արկղեր: Հանգանակության ավարտին բանկը կկրկնապատկի նվիրաբերված գումարը: Հանգանակված գումարով բանկն այս տարի մանկատանը կնվիրի կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ` ի տարբերություն  նախորդ տարվա, երբ բանկը նախօրոք պարզելով երեխանների ցանկությունները`   յուրաքանչյուր երեխայի անհատական նվերներ էր մատուցել: "Մարի Իզմիրլյան" մանկատան աջակցման համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը:

  Ակցիայի ավարտին  բանկի աշխատակիցները, և ցանկության դեպքում նաև նվիրատուները կհյուրընկալվեն  մանկատուն, որտեղ կկազմակերպվի Ամանորի ներկայացում-հանդես, իսկ երեխաները Ձմեռ պապի կողմից կստանան  հաճելի նվերներն ու անակնկալներ:

 

<< Հետ