Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 21.02.2012 13:58
Լրատվական կենտրոն
Նորություններ Մամուլը բանկի մասին Հայտարարություններ
Կոնվերս Բանկը իբրև Ձմեռ  պապ  հյուրընկալվեց  Կոնվերս Բանկը իբրև Ձմեռ պապ հյուրընկալվեց "Մարի Իզմիրլյան" մանկատանը 29.12.2011

  Մանկական հագուստ, մանկական ամսագրեր, գրենական պիտույքներ ու քաղցրավենիք. սա "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կազմակերպած "ՙԴարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիայի ոչ լրիվ ցանկն է, որ դեկտեմբերի 29-ին  բանկի հաճախորդներն ու աշխատակիցները` Ձմեռ պապիկի հետ հանձնեցին  "Մարի Իզմիրլյան" մանկատան սաներին:   Թվարկված նվերներից բացի բանկում բացված հաշվեհամարի և հանգանակության արկղում կուտակված գումարի միջոցով, որն ի դեպ բանկն իր խոստման համաձայն կրկնապատկեց,  մանկատան համար ձեռք բերվեց  կենցաղային տեխնիկա:

Երեխաներին իսկական ամանորի տոն պարգևեցին  "Համազգային" թատրոնի արտիստները, որոնց հատուկ այս մանկատան համար Կոնվերս բանկը Ամանորի ներկայացում-հանդես էր պատվիրել:

Մոտ 20 օր տևած  Կոնվերս բանկի  "Դարձիր Ձմեռ պապ" բարեգործական ակցիան բացառիկ ակտիվություն էր առաջացրել բանկի հաճախորդների  և աշխատակցիների շրջանում:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ   "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն  հանդես է գալիս "Դարձիր Ձմեռ պապ՚" բարեգործական ակցիայով, որի շրջանակներում  "Մարի Իզմիրլյան" մանկատանը մատուցում է  ամանորի հաճելի անակնկալներ: Նվիրատվությունների համար, բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` Գլխամաս, "Կենտրոնական", "Սայաթ-Նովա", Արարատյան", "Մոսկովյան" տեղադրված են հանգանակության արկղեր, գործում էր հատուկ հաշվեհամար:

<< Հետ