| Priority Pass ծրագրի ընձեռած առավելությունները |
Ձեռք բերելով "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի
PLATINUM և
INFINITE քարտերը`
Դուք ավտոմատ ստանում եք անվճար
Priority Pass ծրագրի անդամակցության
քարտ, որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`
♦ օդանավակայանների VIP գոտիներն օգտագործել թե բիզնեսի, և թե հանգստի համար նախատեսված Ձեր ուղևորությունների ընթացքում,
♦ VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
♦ խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգիստ` հատուկ նախագծված VIP գոտիներում,
♦ օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից,
♦ օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
♦ ընձեռել այս նույն առավելությունները նաև Ձեզ ուղեկցողներին: