| Priority Pass ծրագրից օգտվելու ուղեցույց |
Քարտապանին նախապես տրամադրված գրքույկում ներառված որևէ օդանավակայանի VIP գոտուց օգտվելու նպատակով քարտապանը պետք է ներկայացնի իր Priority Pass անդամակցության քարտը VIP գոտու աշխատակցին, որից հետո աշխատակիցը կխնդրի քարտապանին ստորագրել "Այցելության հայտը" կամ կանցկացնի քարտը էլեկտրոնային սարքավորումով` այցելությունը գրանցելու նպատակով:
Քարտի վրա անվանագրված քարտապանի անունը կհամեմատվի համապատասխան տվյալների բազայում` այցելուի իսկությունը ստուգելու նպատակով:
Այցելության գրանցումից հետո այցելության վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Priority Pass ծրագրին, որը հաշվարկում և իրականացնում է գանձումը քարտապանից:
Ուշադրություն
Օդանավակայանի VIP գոտում որևէ վճարում չի իրականացվում: