Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 21.07.2009 10:53
Գրանցվել համակարգում
Իրավաբանական կարգավիճակ*
 
 
Հաշվի համարը*
Հեռախոսի համար / աշխատավայրի /*
Հեռախոսի համար / բջջային /
էլ.փոստ*
Մուտքագրեք պատկերված ստուգիչ նիշը*
  

"Իմ Կոնվերս" համակարգին մասնակցության պայմաններ

1. Համակարգի նկարագրությունը և հնարավորությունները
1.1. Սույնով "Կոնվերս բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 13.09.1996թ. թիվ 5 որոշմամբ, գրանցման համար 57, վկայական թիվ 0164, հասցե` ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց 26/1) /այսուհետ` Բանկ/ 2-րդ գլխով սահմանված կարգով Հաճախորդին տրամադրում է "Իմ Կոնվերս" ծրագրային համակարգին /այսուհետ` Համակարգ/ մասնակցելու թույլտվություն:
1.2. Համակարգը Հաճախորդին տրամադրում է 
- վերջինիս կողմից Բանկում բացված հաշիվների /բանկային, ավանդային, ընթացիկ, խնայողական, քարտային, վարկային/ միայն դիտման հնարավորություն
- Բանկի կողմից մատուցվող առանձին ծառայությունների ստացման հայտերի էլեկտրոնային լրացման և Բանկ ներկայացման հնարավորություն, որի տրամադրման պայմանները սահմանվում են յուրաքանչյուր ծառայության համար առանձին:

2. Համակարգին մասնակցելու թույլտվության տրամադրման կարգը
2.1. Հաճախորդը սույնով հավաստում է, որ մինչ Համակարգին մասնակցելու պայմաններին /այսուհետ` Պայմաններ/ իր համաձայնությունը տալու պահը իր կողմից լրացված բոլոր տվյալները /այսուհետ` Հաճախորդի տվյալներ/ ճիշտ են:
2.2. Պայմաններին 4-րդ գլխով սահմանված կարգով համաձայնություն տալու դեպքում Հաճախորդի տվյալներն ուղարկվում են Բանկ:
2.3. Բանկը Հաճախորդի տվյալների հիման վրա իրականացնում է Հաճախորդի նույնականացում և 1 օրվա ընթացքում Հաճախորդի նշած էլեկտրանային հասցեին ուղարկում է հաղորդագրություն, որով Հաճախորդին տրամադրում է Համակարգին մասնակցելու թույլտվություն` նշելով Հաճախորդի կեղծանունը և գաղտնաբառը, որոնք անհրաժեշտ են Համակարգ մուտք գործելու համար:
Հաճախորդին մերժում է տրամադրել Համակարգին մասնակցելու թույլտվություն` նշելով մերժման պատճառները:

3. Կողմերի պատասխանատվությունը
3.1. Հաճախորդը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Պայմանների 2.3 կետի 1-ին ենթակետով նախատեսված կեղծանվան և գաղտնաբառի պատշաճ պահպանությունը ապահովելու և դրանց` երրորդ անձանց հասանելիությունը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:
3.2 Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների արտահոսքի համար, եթե դա տեղի է ունեցել Հաճախորդի մեղքով կամ վերջինիս անփութության հետևանքով:

4. Պայմաններին Հաճախորդի կողմից համաձայնություն տալը
4.1. Պայմաններին համաձայն լինելու դեպքում կատարեք նշում ստորև բերված վանդակում և սեղմեք ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ  կոճակին:

*
   
*-ով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար