| Առքուվաճառքի գործարքի վճարման ապահովման /էսքրո/ ծառայություն |
Դուք ցանկանում եք գնել կամ վաճառել անշարժ և շարժական գույք (ավտոմեքենա, կահույք և այլն), սակայն բացակայում է վաճառող-գնորդ փոխադարձ վստահությունը, հոգ չէ, դիմեք "Կոնվերս բանկին": Առքուվաճառքի գործարքի վճարման ապահովման ծառայության միջոցով Դուք կապահովեք Ձեր առքուվաճառքի գործարքն ամեն տեսակի տհաճ միջադեպերից: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է Բանկում բացել հաշիվ և առքուվաճառքի գործարքի գումարը պահել այդ հաշվում` մինչև գործարքի հետ կապված փաստաթղթային ձևակերպումների ավարտը:
Գնորդը կարող է համոզված լինել, որ գումարը կփոխանցվի վաճառողին միայն այն դեպքում, երբ վերջինիս կողմից ներկայացվեն գործարքի կատարման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Վաճառողը կարող է վստահ լինել, որ գնորդից անպայման կստանա գույքի գումարը, քանի որ գտնվում է Բանկում բացված հատուկ հաշվում:
Համագործակցելով "Կոնվերս բանկի" հետ, Դուք զերծ կմնաք գործարքի վճարման հետ կապված բոլոր ռիսկերից և մտավախություններից, քանի որ "Կոնվերս բանկը" երաշխավորում է Ձեր գործարքի ապահովությունը:
Առուվաճառքի գործարքի վճարման ապահովման (էսքրո) ծառայության պայմաններն են.
- մինչև 50 մլն ՀՀ դրամ` 15 000 ՀՀ դրամ
- 50 մլն ՀՀ դրամ և ավել` 0.10%, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ:
"Կոնվերս բանկ"` Ձեր վստահության երաշխիքը: