Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 23.04.2012 15:11
Ուսանողական վարկ
Վարկային հաշվիչ

Ուսանողական Վարկ "ԻՄ ԱՊԱԳԱՆ"

Կառուցիր քո ապագան այսօր   

Կրթությունը կամուրջ է դեպի  կայուն և  բարեկեցիկ ապագա:  Կամուրջի կառուցումը պահանջում է համապատասխան ֆինանսներ: Սակայն ներդնելով այդ ֆինանսներն այսօր, վաղը դու կվայելես քո կրթության  արդյունքները: 

 

Վարկավորման պայմաններն են

 

 

Արժույթ

Գումար

Ժամկետ

Տոկոսադրույք

Ապահովում

ՀՀ դրամ

Առավելագույնը` 
4 000 000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան ամբողջ ուսման վարձի 80%-ը

Առավելագույն ժամկետը` 84ամիս, բայց ոչ ավելի, քան ուսման մնացած տարիների քանակը + 24 ամիս 

ԿԲՀՏ+11 տոկոսային կետ, բայց ոչ ավելի քան ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը

 

 Վարկառուի ծնողների և ընտանիքի անդան չհանդիսացող  վարկունակ երրորդ անձի անձնական երաշխավորություն

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր հանդիսանում են Բանկի կողմից հաստատված ԲՈՒՀ-ի ուսանող:

Հարգելի ուսանող, մենք առաջարկում ենք խնդրի համակարգված մոտեցում, և հնարավորություն ենք տալիս ստանալ վարկ ողջ ուսումնական շրջանի  համար: Իսկ մարումը բեռ չի դառնա, քանի որ մենք տրամադրում ենք բավարար ժամանակ:
Մենք տրամադրում ենք վարկեր ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրային համար:

Սահմանափակումներ 

 Մեկ վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 40%-ը
 վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել համավարկառուների ամսական զուտ եկամտի 50%-ը
 վարկի դիմելու պահին վարկառուի և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող այլ անդամների  վարկային պատմության վերջին 12 ամսվա ընթացքում  պետք է բացակայի որևէ պարտավորություն:

Մարման կարգ

 Կատարվում է հավասարաչափ ամսական մարում, որի մեջ փոփոխական մասերով  մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:

Տրամադրման կարգը

 Վարկը տրամադրվում է առավելագույնը 10 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան կիսամյակի կամ մեկ տարվա վարձի 80%-ը:
 Վարկը  փոխանցվում է անմիջապես ուսումնական  հաստատության  հաշվի համարին յուրաքանչյուր  կիսամյակ կամ տարին մեկ` ըստ հաճախորդի կողմից տրված վճարման հանձնարարականի:

Վարկային հաշվի սպասարկում

 Հաճախորդի հաշվից կգանձվի միանվագ 5 000 ՀՀ դրամ մինչև յուրաքանչյուր տրամադրումը:

 Տույժ

 Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների կետանց թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար.
        - ժամկետանց վարկի 0,1 տոկոսի չափով,
        - ժամկետանց տոկոսագումարի 0,3 տոկոսի չափով:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Այլ պայմաններ

 Վարկի մարման նախորդ երեք տարվա դրական վարկային պատմություն ունենալու դեպքում հաճախորդին առանց լրացուցիչ դիտարկման հնարավորություն է ընձեռնվում ստանալ հաստատված վարկի 10 տոկոսի չափով սահմանաչափ` վարկային քարտի տեսքով:
 Ուսումնական հաստատության դեկանատի կողմից ներկայացված ուսանողի գերազանցության մասին տեղեկանք ներկայացնելու դեպքում տոկոսադրույքը նվազեցվում է 1(մեկ) տոկոսային կետով:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկային դիմում-հայտ

Բանկի համար ընդունելի ԲՈՒՀ-երի ցանկ